ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատ։
Ոստիկանության Հրազդանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 11-ին, ժամը 06.25-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՌԴ-ից ինքնակամ Հայաստան է վերադարձել 24-ամյա Մանուկ Մ.-ն:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ այսօր՝ մայիսի 13-ին, մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռնբաց դատական նիստը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավորման մեկ տարվա ընթացքում ունեցած ամենամեծ ձեռքբերումներից է համարում այն հանգամանքը, որ Հայաստանը հիմա ժողովրդավարական երկիր է:
168.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը տեղեկացրեց, որ վարչապետն այսօր Բրյուսելում մասնակցելու է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից տրվող պաշտոնական ընթրիքին՝ նվիրված Արևելյան գործընկերության տասնամյակին:
Շվեդիայի դատախազությունը որոշում է ընդունել WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ 2010 թվականի բռնաբարության եւ սեռական ոտնձգությունների քրեական գործը վերսկսելու մասին:
Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ:
Թուրքիայում դաժան ծեծի է ենթարկվել լրագրող, «Yeniçağ» թերթի թղթակից Յավուզ Սելիմ Դեմիրաղը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը համաձայն է Արցախյան հակամարտության հրադադարի 25-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հայտարարության մեջ նշված մտքին, որ այսօր էլ համաձայնագիրը շարունակում է մնալ հրադադարի պահպանման միակ հիմքը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի թագավոր Մահա Վաչիրալոնգկորն Բոդինդրադեբայավարանգկունին (Maha Vajiralongkorn Bodindradebayavarangkun)՝ թագադրվելու առթիվ:
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը Երևանում գտնվող իր հողամասում հեղուկ գազալցակայանի կառուցման նախագծման թույլտվություն ստանալու նպատակով։
«Մեղրիի փոխանակման հետ կապված բանակցությունների մասին հանդես է եկել այնպիսի պաշտոնյա, որ կասկածների տակ չպետք է դրվի նրա ասածները, դա պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է: Ինչքանով էին Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը տեղեկացված այդ գործընթացից, դրա մասին շատ հրապարակումներ են եղել և, կարծում եմ, կգա մի օր, որ Վազգեն Սարգսյանի վերջին գրառումները՝ Մեղրիի հետ կապված, հասանելի կլինեն»:
Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականին կներդրվի հաստ աղիքի քաղցկեղի սկրինինգի ծրագիր:
Բելառուսի Էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կրուտոյը հայտարարել է, որ հանրապետությունն առաջարկում է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) սահմանել փոխադարձ առեւտրին խոչընդոտող իրավական-նորմատիվային ակտերի ընդունման մորատորիում։
«Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հորդորել է պատգամավորներին՝ բանակցություններ սկսել Գերագույն ռադայում նոր կոալիցիայի ստեղծման եւ երկրի կառավարությանի ձեւավորման շուրջ։
Բրյուսելում Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված նախարարական հանդիպման շրջանակում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի կարճատև հանդիպումը:
Մեր երկրի համար կարևոր է բոլոր ուղղություններով զարգացումը, ժողովրդավարական ինստիտուտների ու արժեքների ամրապնդումը:
Ջուլիան Ասանժին պաշտպանող կողմը կգանգատարկի Լոնդոնի դեսպանատանը պահվող նրա փաստաթղթերն ԱՄՆ-ին հանձնելու Էկվադորի իշխանությունների որոշումը:
Ապրիլի վերջին ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը դիմել էր Բարձրագույն դատական խորհուրդ՝ Վճռաբեկ դատարանի 11 դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։
Մեկնարկում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը: Ռոբերտ Քոչարյանը դատարանում է:
Հաջորդ տարվա պետական բյուջեի հայտի մեջ հոգեբուժությանը հատկացվող ֆինանսավորման մեծացում է նախատեսվում:
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 374 դեպք, որից 169-ը՝ արտակարգ:
25 տարի առաջ ուժի մեջ է մտել Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրվել է Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից՝ Ռուսաստանի միջնորդությամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 13-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
«Աերոֆլոտ»-ը «Շերեմետեւո» օդանավակայանում տեղի ունեցած՝ Sukhoi Superjet 100 (SSJ100) ինքնաթիռի աղետից հետո, որը 41 մարդու կյանք խլեց, այդ տիպի ինքնաթիռների շուրջ 50 չվերթ է չեղարկել:
Մայիսի 11-ին, ժամը 18.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում «ԳԱԶ-33021-212» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 91-ամյա Սարիբեկ Զաքոյանին, ինչից հետո վերջինս կրկին վրաերթի է ենթարկվել «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից. Սարիբեկ Զաքոյանը տեղում մահացել է:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն մայիսի 14-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։
Մեքսիկայի Միչոական նահանգի Կոնգրեսում մայիսի 7-ին ընդունվել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չգիտի, թե ովքեր են Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծվող ալյանսի մեջ: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ նա հայտարարեց, թե ինչ-որ անհատներ է տեսնում, լրատվական ծառայությունների աշխատակիցներ, իսկ քաղաքական կոմպոնենտը հայտնի չէ, թեև չի բացառվում, որ գուցե այդպիսի միավոր ստեղծվել է այս ամիսների ընթացքում մեկուսարանում, բայց դրա մասին որևէ հաղորդագրություն չկա: