Տիմոշենկոն կոչ է արել բանակցություններ սկսել Ռադայում նոր կոալիցիա ստեղծելու շուրջ
«Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հորդորել է պատգամավորներին՝ բանակցություններ սկսել Գերագույն ռադայում նոր կոալիցիայի ստեղծման եւ երկրի կառավարությանի ձեւավորման շուրջ։
«Ես կոչ եմ անում խորհրդարանական խմբակցությունների բոլոր ղեկավարներին, ինչպես նաեւ գործող նախագահի եւ նոր նախագահի թիմերին՝ անհապաղ կառուցողական քննարկումներ սկսել նոր կոալիցիայի եւ նոր կառավարության ստեղծման շուրջ»,-ասել է նա Գերագույն ռադայի համաձայնեցման խորհրդի նիստում:
Տիմոշենկոյի խոսքով՝ «քսան օր է անցել Ուկրաինայի նոր նախագահի հայտարարման պահից, բայց մարդիկ բացարձակապես ոչ մի շարժում չեն տեսնում այն վերափոխումների ուղղությամբ, որոնց օգտին քվեարկել են»:
Նա պարզաբանել է, որ ոչ մի վերափոխում չի էլ տեղի ունենա, եթե կառավարական պաշտոններում մնան նույն մարդիկ: Այդ համատեքստում նա հավելել է, որ ներկայում ամենակարեւորը հերթական կամ արտահերթ ընտրությունների եւ պաշտոնակալության արարողության ամսաթվի հարցը չէ, այլ «նոր կոալիցիայի եւ կառավարության նոր կազմի ստեղծումը՝ բացարձակապես նոր ռազմավարությամբ եւ երկրի զարգացման մարտավարությամբ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: