
«Աերոֆլոտ»-ը Շերեմետևոյում արտակարգ պատահարից հետո SSJ100-ի շուրջ 50 չվերթ է չեղարկել. «Կոմերսանտ»

«Աերոֆլոտ»-ը «Շերեմետեւո» օդանավակայանում տեղի ունեցած՝ Sukhoi Superjet 100 (SSJ100) ինքնաթիռի աղետից հետո, որը 41 մարդու կյանք խլեց, այդ տիպի ինքնաթիռների շուրջ 50 չվերթ է չեղարկել: Այդ մասին հայտնել է «Կոմերսանտ» թերթը:
Ինչպես գրել է հրատարակությունը, մայիսի 8-ին չեղարկվել է «Աերոֆլոտ»-ի հինգ զույգ թռիչք «Շերեմետեւո»-ից եւ հետադարձ ուղղությամբ: Մայիսի 9-ին ավիաընկերությունը չեղարկել է 12 չվերթ, մայիսի 10-ին չեղարկված չվերթերի թիվը հասել է արդեն 14-ի: Հաջորդ օրը՝ մայիսի 11-ին, չեղարկվել է եւս 14 չվերթ, մայիսի 12-ին՝ ոչ մի:
«Աերոֆլոտ»-ում չեն մեկնաբանում այդ չվերթերի չեղարկման պատճառները, նշել է թերթը: Ընդամենն այժմ «Աերոֆլոտ»-ի հավաքակայանում կա 49 SSJ100 ինքնաթիռ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: