«Կգա մի օր, որ Վազգեն Սարգսյանի վերջին գրառումները՝ Մեղրիի հետ կապված, հասանելի կլինեն». Անդրանիկ Քոչարյան

«Մեղրիի փոխանակման հետ կապված բանակցությունների մասին հանդես է եկել այնպիսի պաշտոնյա, որ կասկածների տակ չպետք է դրվի նրա ասածները, դա պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է: Ինչքանով էին Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը տեղեկացված այդ գործընթացից, դրա մասին շատ հրապարակումներ են եղել և, կարծում եմ, կգա մի օր, որ Վազգեն Սարգսյանի վերջին գրառումները՝ Մեղրիի հետ կապված, հասանելի կլինեն: Եթե Ռոբերտ Քոչարյանի կողմից Մեղրին դարձվել է քննարկման առարկա, ես գնահատում եմ, որ այն ժամանակ այդ թեմային անդրադառնալը, լիներ Գոբլի ծրագիր, թե այլ շրջանակում, դա անթույլատրելի էր, որովհետև դա վերաբերում էր ՀՀ արտաքին սահմանին, որն էապես մեծ մեր ընդհանուր համակարգի մեջ ընդհանրապես քննարկման թեմա չէր կարող լինել: Բայց որ քննարկվել է, Վաղարշակ Հարությունյանը ֆիքսում է ու փաստեր է ներկայացնում»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Հոկտեմբերի 27»-ի գործի վերաբացման համար, ըստ նրա, ծանրակշիռ հանգամանք լինելու դեպքում օրենքի պահանջ է, որ այն վերաբացվի: Պատգամավորը նշեց, որ, եթե դա կապված լինի Մեղրիի կամ այլ հանգամանքի հետ, պետությունը հետամուտ կլինի այդ գործընթացները պատշաճ իրավաչափ գործընթացներով առաջ գնալու հարցում:

Տեսանյութեր

Լրահոս