
Ամանորյա ամենաօրիգինալ նախուտեստը

Բաղադրիչներ
1. Հավի կրծքամիս – 2 հատ
2. Քերած պանիր – 1 բաժակ
3. Ալյուր – 1/2 բաժակ
4. Կաթ – 1/2 բաժակ
5. Ձու – 2 հատ
6. Թթվասեր – 4 ճ/գ
7. Համեմունքներ, կանաչի
Պատրաստման եղանակը
1. Քերած պանիրը, կաթը, ձվերը, թթվասերը և համեմունքները լավ խառնել:
2. Հավի կրծքամիսը քաշել, խորանարդաձև կտրատել:
3. Ստացված սոուսը, կանաչին և ալյուրը ավելացնել հավին, խառնել:
4. Զանգվածը լցնել կեքսերի համար նախատեսված կաղապարների մեջ, թխել 15 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը