Սերուցքային աղանդեր «Ամանորյա»
Բաղադրիչներ
1. Սերուցք (20%) – 200 մլ
2. Շաքարի փոշի – 50 գ
3. Սառեցված հատապտուղներ (ելակ) – 200 գ
4. Ազնվամորի կամ բալ՝ զարդարման համար
Պատրաստման եղանակը
1. Հատապտուղները և սերուցքը սառեցնել:
2. Սերուցքը հարել: Աստիճանաբար ավելացնել շաքարի փոշին և հարել 3-5 րոպե:
3. Ավելացնել հատապտուղները և կրկին հարել:
4. Լցնել բաժակների մեջ:
5. Զարդարել հատապտուղներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը