
Պաստան նույնպես կարող է տոնական լինել. լավագույն բաղադրատոմսը

Բաղադրիչներ
1. Պաստա
2. Շամպինիոն – 750 գ
3. Ցածր յուղայնությամբ սերուցք – 225 մլ
4. Սոյայի սոուս – 2 ճ/գ
5. Բուսայուղ – 2 ճ/գ
6. Սխտոր – 2 պճեղ
7. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Պաստան խաշել:
2. Սոուսը պատրաստելու համար սունկը կտրատել և տապակել 15 րոպե:
3. Սնկին ավելացնել սերուցք և սոյայի սոուս: Տապակել՝ անընդհատ խառնելով, այնքան ժամանակ, մինչև սոուսը փոքր-ինչ կրճատվի ծավալով (մոտ 3-5 րոպե): Վերջում ավելացնել աղը և ցանկության դեպքում՝ ճզմած սխտոր:
4. Խառնել սոուսը պաստայի հետ և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը