
Գյումրիում փայտի արտադրամաս է այրվել

Դեկտեմբերի 28-ին, ժամը 19:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու փողոցի շենքերից մեկում՝ 2-րդ հարկում, այրվում է բնակարան:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մուսայելյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող շինության 2-րդ հարկում՝ փայտի արտադրամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:57-ին, մարվել՝ 21:39-ին: Այրվել են հատակի փայտյա կառուցատարրերը (մոտ 50 քմ), կուտակած փայտ (1խմ) և 1 սեղան: