Հրայր Թովմասյանի սանիկը Նոր Տարին տանը կդիմավորի. «Փաստինֆո»
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի խափանման միջոցի հարցի քննությունը հետաձգվել է։ Դատական հաջորդ նիստը կկայանա 2020 թվականի հունվարի 8-ին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Փաստաբանն աղբյուրի հետ զրույցում անդրադարձել է նաև դատական նիստին։ «Բավականին ծանր նիստեր էին, հավատացեք, այդ 6.5 ժամերի ընթացքում շատ ծանր աշխատանք է տարվել, որը պետք է շարունակվի։ Մենք գտնում ենք, որ ակնհայտ անհիմն է միջնորդությունը եւ կալանավորելու որեւէ հիմքեր չկան»,- ասել է Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել էր՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբառաջացրել է ծանր հետեւանքներ եւ կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացվել։
Տիգրան Աթանեսյանը դատարանում բարձրացրել է նաեւ դատավոր Գագիկ Պողոսյանի եւ Նորայր Փանոսյանի դեմգործով ցուցմունք տալու դիմաց կալանքից ազատված Տարոն Թովմասյանի մտերմությանն առնչվող հարցը։ «Դատավորն ասաց, որ այդ անձին ճանաչում է, բայց նրա հետ մտերիմ չէ։ Չեմ կարծում, որ ընկերոջից կհրաժարվեր, դա բարոյական նորմերի կոպիտ խախտում կլիներ, մենք ասացինք, որ հավատում ենք իրեն եւ ինքնաբացարկ չենք ներկայացնի»,- ասել է փաստաբանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: