
Արմեն Սարգսյանն ընդունել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տարեվերջյան հանդիպումների շրջանակում ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին և մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերին, դատական և իրավական համակարգի բարեփոխումներին և մի շարք այլ հարցերի: