
Էդրիան Բրոուդին գլխավոր դերը կխաղա Սթիվեն Քինգի վեպի էկրանավորման մեջ

Էդրիան Բրոուդին գլխավոր դերն է ստացել ըստ Սթիվեն Քինգի «Աքսորավայր Երուսաղեմ» վեպի նկարահանված սերիալում, որը ցուցադրվելու է Epix հեռուստաալիքով: Այդ մասին հայտնել է Variety-ն:
Դերասանը մարմինավորելու է կապիտան Չառլզ Բունին, որը կնոջ մահից հետո երեք զավակներով տեղափոխվում է իր նախնիներին պատկանող հին տուն, որը գտնվում է ոչ մեծ քաղաքում: Այնտեղ նա շատ գաղտնիքներ է իմանում եւ սկսում է գործել, որպեսզի գլուխ հանի իր ազգականների մութ անցյալից: Ենթադրվում է, որ նկարահանումները կսկսվեն 2020 թվականի մայիսին, իսկ առաջին սերիան կթողարկվի արդեն նույն թվականի աշնանը: Գործադիր պրոդյուսերը կդառնա Դոնալդ դե Լայնը («Թող պատրաստվի առաջին խաղացողը»): Էդրիան Բրոուդին առավել հայտնի է «Դաշնակահարը» եւ «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց» ֆիլմերով: Նա նաեւ նկարահանվել է Ուես Անդերսոնի «Ֆրանսիացի դիսպետչերը» կինոնկարում, որն էկրան կբարձրանա 2020 թվականին, եւ «Սուր հովարներ» սերիալի չորրորդ եթերաշրջանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: