ԱՀԿ-ն 2020 թվականին ծխող տղամարդկանց թվի նվազում է կանխատեսում
Աշխարհում ծխախոտի դեմ պայքարն իր պտուղներն է տվել. ծխող տղամարդկանց թիվն այլեւս չի ավելանա, եւ 2020 թվականին կնվազի 2 միլիոնով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Այս եզրակացության է եկել դեկտեմբերի 19-ին Ժնեւում հրապարակված հոդվածում:
«Դրականն այն 1, որ «…» ծխախոտի սպառողների թիվը դադարել է աճել եւ, կանխատեսման համաձայն, 2020 թվականին տղամարդկանց շրջանում 2 միլիոնով կնվազի (մինչեւ 1 մլրդ 91 մլն մարդ) 2018 թվականի մակարդակի համեմատությամբ, եւ 5 միլիոնով՝ մինչեւ 2025 թվականը (մինչեւ 1 մլրդ 87 միլիոն)»,-արձանագրում է ԱՀԿ-ն, ընդգծելով, որ այդ գործընթացն իրենից ներկայացնում է «հզոր առաջընթաց ծխախոտի համաճարակում»: Այս թվերը, ինչպես կարծում է կազմակերպությունը, ակնհայտորեն խոսում են այն մասին, թե «ինչպես են կառավարության կողմից ղեկավարվող ակցիաները կարողանում հասարակությանը պաշտպանել ծխախոտից, կյանքեր փրկել եւ կանխել մարդկանց տառապանքները ծխախոտի հասցրած վնասից:
«Տարիներ շարունակ մենք տեսել ենք այն տղամարդկանց թվի կայուն աճ, որոնք օգտագործել են մահացու վտանգավոր ծխախոտի ապրանքներ: Իսկ այժմ առաջին անգամ մենք տղամարդկանց շրջանում սպառման նվազում ենք տեսնում ծխախոտի արտադրության նկատմամբ կառավարությունների ավելի խիստ միջոցառումների շնորհիվ»,-զեկույցի հրապարակման կապակցությամբ հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը: Նա նշում է, որ խոսքը «շրջադարձային պահի» մասին է վնասակար սովորույթի դեմ պայքարում: ԱՀԿ-ն «կշարունակի սերտորեն համագործակցել երկրների հետ, որպեսզի օժանդակի այդ միտմանը»,-խոստացել է գլխավոր տնօրենը:
Զեկույցի համաձայն, 2018 թվականին աշխարհում հաշվել է երկու սեռի 1 մլրդ 337 մլն ծխախոտի սպառող, ինչը 60 միլիոնով պակաս է 2000 թվականի համեմատությամբ: Սակայն այդ նվազումը տեղի է ունեցել 18 տարվա ընթացքում կանանց շրջանում վնասակար սովորության նկատմամբ հակման կտրուկ կրճատման շնորհիվ՝ 346 միլիոնից մինչեւ 244 միլիոն: Միեւնույն ժամանակ տղամարդկանց շրջանում, ընդհակառակը, նշվել է աճ՝ 1 մլրդ 50 միլիոնից մինչեւ 1 մլրդ 93 միլիոն:
ԱՀԿ-ի կանխատեսումների համաձայն, 2020 թվականին ծխախոտի սպառողների թիվը, ներառյալ տղամարդիկ ու կանայք, աշխարհում 10 միլիոնով կնվազի 2018 թվականի համեմատությամբ, իսկ 2025 թվականին այդ թիվը կկրճատվի եւս 27 միլիոնով: Կազմակերպությունը հիշեցնում է, որ ծխոխոտը տարեկան խլում է ավելի քան 8 մլն կյանք, այդ թվում՝ 1,2 մլն չծխող մարդկանց կյանքը, քանի որ նրանց առողջությանը վնաս է հասցնում ծխախոտի ծուխը, որը նրանք հարկադրված է շնչել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: