
Ես կապ չունեմ քահանաների ձերբակալությունների հետ, հաղորդում չեմ ներկայացրել․ Տեր Արամ. 24news.am

Այսօր առավոտյան ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը: Խուզարկություններ են իրականացվել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը։
24News-ը կապ հաստատեց Տեր Արամի հետ` հասկանալու, թե արդյոք իր բնկարանաը ևս խուզարկել են, թե ոչ:
Կայքի հետ զրույցում քահանան ասա, որ կայքից է տեղեկանում, որ խուզարկություններ են եղել և ոչ մի ինֆորմացիա չունի:
Կայքի ճշտող հարցին պատասխանեց, որ ո՛չ իր տանը, ո՛չ եկեղեցում քննչական գործողություններ չեն եղել:
«Այսինքն չհասկացա՞, ինչպես թե Սրբազանին և 5 քահանաների են ձերբակալել, ես ձեզանից եմ լսում նման բան։ Դա էլ եմ ձեզանից լսում, որ իմ հայտարարությունների հիման վրա է եղել: Ես կապ չեմ ունեցել որևէ մեկի հետ, քահանաներն էլ ինձ հետ կապ չեն ունեցել»,- ասաց տեր Արամը։
Հարցին, հաղորդում չի՞ ներկայացրել նա, վերջինս նշեց.
«Պետրոս Ղազարյանի մո՞տ, դա նկատի ունե՞ք»:
Կայքի ճշգրտող հարցին՝ բացի դրանից, Տեր Արամը հայտնեց, որ բացի դրանից այլ հաղորդում ներկայացված չէ․
«Ինչ ներկայացվել է, եղել է Պետրոս Ղազարյանի մոտի հարցազրույցը, մնացած մասով տեղեկություններ չունեմ»,- մանրամասնեց Տեր Արամը:
Կայքից նաև հստակեցրին, թե արդյո՞ք հարցաքննվել է այս ընթացքում Հովհաննավանքի հոգևոր հովիվը, թե՞ ոչ, վերջինս ասաց, որ՝ ոչ:
24News-ը գրել էր, որ արդեն ՔԿ-ում են գտնվում Մկրտիչ Սրբազանը և 5 հոգևորականներ:
Հիշեցնենք, որ Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ իրեն ստիպել են մասնակցել հանրահավաքների: