«Իրատես» թերթը գրում է. «Եթե Էդմոն Մարուքյանն իմանար, որ Դավիթ Խաժակյանին Երեւանի ավագանուց հետ կանչելու որոշումն այսքան կհարվածեր իրեն ու իր կուսակցության վարկանիշին, հավանաբար այդքան չէր շտապի Հայկ Մարությանին ջերմեռանդորեն պաշտպանելու հարցում։ Մի քանի օրվա ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վերահաստատեց այն խոսակցությունները, թե այդ կուսակցությունից ընդդիմություն դուրս չի գա։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ասում են՝ Դուք եւ Հակոբ Սիմիդյանը հաճախ եք կանչում «Իմ քայլի» անհնազանդներին, նրանց մշակում, ճի՞շտ է՝ հարցրինք ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցին։ «Չկա նման բան, ընթանում են ընդամենը քննարկումներ»:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ գրելով. «Սա էլ Շուշանի արձագանքը «ջիփային սկանդալին»:)
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջերս «Տավուշ» ՋՕԸ Նոյեմբերյանի տեղամասի շուրջ 70 աշխատակիցները նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով այն մասին, որ իրենց աշխատավարձ չի վճարվել օգոստոսի համար՝ մասնակի, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների համար՝ ամբողջությամբ: Աշխատակիցները վարչապետից աջակցություն են խնդրել, որ Ամանորի նախօրեին իրենց չնչին աշխատավարձները վճարվեն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարությամբ հանդես եկավ, ըստ որի` Երկրապահ կամավորական միությունում հայտնաբերվել են կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու եւ օգտագործելու դեպքեր: Ընդ որում, այն կատարվել էր Երկրապահ կամավորականների միության Շիրակի տարածքային բաժանմունքի նախագահի կողմից:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ամեն իշխանություն իր օլիգարխն ունի։ Լևոն Տեր-Պետրոսյանինը Խաչատուր Սուքիասյանն էր, Քոչարյանինը` Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանինը` բոլորը, իսկ Նիկոլ Փաշինյանինը` «ճկուն-ճապուկ» Սամվել Ալեքսանյանը։ Վերջինս ժամանակներ առաջ, երբ Արթուր Վանեցյանը ձիու վրա էր, զանգել էր Վանեցյանին թե. «Վանեցյան ջան, դու իմ շեֆն ես»։ Երբ Վանեցյանն էլ «ձիու վրա» չէր, կրկին զանգել է նրան թե. «Վանեցյան ջան, դու իմ մեծ ախպերն ես, բայց էլ իմ շեֆը չես»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյանը երբեմն-երբեմն «պաշտոնական այցով» վերադառնում է Հայաստան, հանդիպո՞ւմ եք՝ հարցրինք նրա խորհրդական Թեւան Պողոսյանին։ «Ճիշտ չեք, նա Հայաստանում է լինում, երբեմն-երբեմն այցերով գնում է արտասահման` Հայաստանը միջազգային ասպարեզում ներկայացնելու, նոր տեխնոլոգիաներ բերելու, եւ դա անում է շատ բարձր որակով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը մինչեւ տարեվերջ, հակառակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոստումներին, չի հրավիրի Սերժ Սարգսյանին, Սեյրան Օհանյանին եւ Յուրի Խաչատուրովին․ այս մասին մեր զրույցում խոստովանեցին հանձնաժողովի անդամները՝ ասելով, որ գուցե եկող տարվա մեջ նրանց ծանուցագրեր ուղարկեն։
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խաժակյանի հաղորդումը` քաղաքապետարանում թույլ տրված պաշտոնեական` փաստաթղթերի եւ ստորագրությունների կեղծիքների մասով, դատախազությունը վերահասցեագրել է ոստիկանությանը` «նյութեր պատրաստելու համար»:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ մասնավոր հատվածի հետ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում: Հանդիպման ժամանակ քննարկվել եւ արտադրողների կողմից բարձրաձայնվել են մի շարք խնդիրներ:
Նյու Յորքում «Կատուների» պրեմիերային ցուցադրության առաջին արձագանքներն են հայտնվել ցանցում:
Netflix Inc. հոսքային տեսածառայության բաժանորդների թվաքանակն աշխարհում կազմել է 158,3 միլիոն: Ընկերությունը նոր մանրամասն տվյալներ է ներկայացրել ԱՄՆ-ի սահմաններից դուրս լսարանի եւ հասույթի վերաբերյալ՝ ձգտելով Ուոլ-սթրիթի վերլուծաբանների ու ներդրողների ուշադրությունը բեւեռել այլ շուկաներում ընկերության աճի վրա։
Մարդկությունը կկարողանա գենդերային անհամապատասխանությունը քաղաքականության, տնտեսության, առողջապահության բնագավառում հաղթահարել միայն 99,5 տարի հետո, եթե այդ անհավասարության հաղթահարման ընթացիկ միտումը պահպանվի:
Ապօրինի զենք-զինամթերք պահող ու կրող անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ոստիկանության ծառայողներն ամենօրյա անհանդուրժող պայքար են մղում՝ օպերատիվ տեղեկությունների մշակումից՝ հատուկ միջոցառումների իրականացում։
Google ընկերությունը հրապարակել է աշխարհում ճանապարհորդությունների համար ամենացանկալի վայրերի ցուցակը՝ վերլուծելով 2019 թվականի ընթացքում օգտատերերի որոնողական հարցումները:
Լավագույն աղցանն Ամանորի համար:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 20-ին ժամը 08.00-21:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Սիդնեյից միլիոնատեր Մեթյու Լեպրեն փնտրում է մեկին, ով իրեն կլուսանկարի աշխատանքային ուղեւորությունների ընթացքում:
Փղերն ունեն հղիության ամենաերկար ժամանակահատվածը՝ 22 ամիս: Դրա պատճառով նորածինները ծնվում են բավականին մեծ, և մայրիկի հետ նրանց հարաբերություններն այնքան ուժեղ չեն, որքան մյուս տեսակների դեպքում է:
Իտալիայի Միջերկրածովային նյարդաբանության ինստիտուտի գիտնականները պարզել են, որ կծու պղպեղը երկարացնում է կյանքը: Այս մասին հայտնում է EurekAlert!-ը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին՝ Հրաչյա Հակոբյանը, պատգամավորական գործունեությունից չբխող նոր պարտականություններ է ստանձնել։ Ասում են՝ ակտիվ զբաղվում է «Նոր Հայաստան» նորաբաց հեռուստաընկերության (ՀԸ) PR-ով։