Կարելի է «Լուսավոր Հայաստանը» «ռեբրենդինգ» անել ու կուսակցությունը տալ Դավիթ Խաժակյանին. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Եթե Էդմոն Մարուքյանն իմանար, որ Դավիթ Խաժակյանին Երեւանի ավագանուց հետ կանչելու որոշումն այսքան կհարվածեր իրեն ու իր կուսակցության վարկանիշին, հավանաբար այդքան չէր շտապի Հայկ Մարությանին ջերմեռանդորեն պաշտպանելու հարցում։ Մի քանի օրվա ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վերահաստատեց այն խոսակցությունները, թե այդ կուսակցությունից ընդդիմություն դուրս չի գա։

Ավելին, պարզվեց, որ Խաժակյանն ավելի բարձր վարկանիշ ունի, քան ողջ ԼՀԿ-ն միասին վերցրած։ Ընդդիմություն, թե իշխանություն, նախկիններ, թե նորերի որոշ հատված սխալ համարեցին Մարուքյանի որոշումը՝ քննադատելով ավագանիում Դավիթ Խաժակյանի հետկանչի միտքը։

Բայց այս ամենում մի շատ էական հարց կա. իրեն ընդդիմություն հռչակած ուժը «պատժում» է» ավագանու իր անդամին միայն այն պատճառով, որ նրա ղեկավարած խմբակցությունում սուր քննադատություն է հնչել քաղաքապետի հասցեին (գուցե անձնական վիրավորանք հասցնելը յուրաքանչյուր ընդդիմադիր գործչի ճաշակի հարց է, բայց իրական ընդդիմության դեպքում հաստատ նման բառամթերքը չի բացառվում)։

ԼՀԿ-ն հայտարարում է, թե իրենց կուսակցության օրակարգում նման քննադատություն չկա։ Սա առնվազն զավեշտալի է. ինչպե՞ս է հնարավոր լինել ընդդիմություն եւ քննադատության տեսակավորում անել։ Ասենք, ա՛յ, այս քննադատությունը կարելի է, բայց մյուսի դեպքում դա կարժենա մանդատից զրկում։ Մի Խաժակյան մի ողջ խորհրդարանական խմբակցության երեսը պարզ էր դարձնում, էլ չենք ասում կուսակցության։

Նորությո՞ւն է, որ Մարուքյանի 18-հոգանոց խմբակցության ՕԳԳ-ն, մեղմ ասած, բանի պետք չէ։ Այս իրավիճակում Էդմոն Մարուքյանը հանրության առաջ ազնիվ լինելու եւ իր դեմքը փրկելու համար ունի մեկ քայլ՝ հրապարակավ ընդունել, որ 2018-ին սխալ է արել, որ չի միացել Նիկոլ Փաշինյանի քայլերթին։

Ըստ այդմ, հիմա ընդունելով սխալը, հայտարարի, որ չեն կարող այս իշխանությանն ընդդիմություն լինել։ Թե չէ կիսատ-պռատ քննադատություններ, անկարեւոր հարցեր մեջտեղ բերել՝ մոռանալով էական խնդիրները, կեսբերան Փաշինյանին քննադատել ու հակընդդեմ այնպիսի մեղադրանքներ լսել նրանից, որ ծպտունը կտրել ու նստել է։ Այսպիսի գործելաոճով ԼՀԿ-ից ընդդիմություն հազիվ թե դուրս գա։ Կարելի է անգամ «ռեբրենդինգ» անել ու կուսակցությունը տալ Դավիթ Խաժակյանին։ Ի՞նչ վատ կղեկավար է, որ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս