Արթուր Մելիքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ:
20 տարի առաջ Հայաստանն ուներ 603.000 աշակերտ, իսկ հիմա ունի 370 հազար աշակերտ՝ 12 դասարանների հաշվարկով, իսկ եթե 5 տարեկաններին և 11-րդ և 12-րդ դասարանները հանում ենք, ստացվում է, որ ունենք ուղիղ 300.000 աշակերտ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ ներկայացնելով նաև այլ վիճակագրական թվեր։
Քրեակատարողական ծառայությունը ներկայումս բաղկացած է 2183 հաստիքային միավորից, որից 200-ը՝ կենտրոնական մարմնում, մնացածը` 1983 քրեակատարողական հիմնարկներում: ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը:
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Արցախի Հանրապետության վարչական դատարանը հերթական անգամ հետաձգել է որոշումը՝ հրաժարվելով ընդունել Արցախի քաղաքացիությունից իրեն զրկելու որոշման անօրինականությունը, ըստ այդմ՝ նաև իր իրավունքների վերականգնումը:
Մշակութային ժառանգության ոլորտում ինչ ծրագրեր են իրականացվել. Փոխնախարար Նարինե Խաչատուրյան. ՈՒՂԻՂ
Արցախի Հանրապետության ախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին Ստեփանակերտում մասնակցել է Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Որ կուսակցությանն եք համակրում, ինչպես եք գնահատում կառավարության աշխատանքը. հարցման արդյունքները. ՈՒՂԻՂ
«Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը դեկտեմբերի 20-ին ընդդիմության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանն առաջարկել է 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում ավելացնել համամասնական համակարգով ընտրված պատգամավորների թվաքանակը։
Հանրապետության մի շարք շրջաններում այսօր գրանցվում են տվյալ օրվա համար ջերմաստիճանային ռեկորդներ։
Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի՝ Ցոտնե Գամսախուրդիայի վիճակը ծայրահեղ ծանր է:
Այս ամենաթողության հետևանքը ամենայն հավանականությամբ լինելու է դատական գործը ՀՀ ներպետական դատարանում ընդդեմ ՀՖՖ-ի, իսկ վեճը հօգուտ թեկնածուի լուծվելու դեպքում, ՀՖՖ-ն լուրջ ռեպուտացիոն և իրավական խնդիր կունենա ոչ միայն Հայաստանում, այլ նաև ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հետ փոխհարաբերություններում:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Գայանե Առուշանյանն ընդգրկվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում՝ մինչև գործող կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտը պաշտոնավարման ժամկետով։
Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ Հայաստանում երեխաների ապօրինի որդեգրման մասշտաբներն այն չափի են հասնում, որ այն հնարավոր չէր կազմակերպել մեկ-երկու հոգու մասնակցությամբ:
2016 թ․ մարտի 12-ին Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» մահացած և նույն օրը հուղարկավորված նորածնի դիակից, ըստ քրեական գործի նյութերի, արյան նմուշ են վերցրել հուղարկավորելուց հետո՝ մարտի 13-ին։ Թե ինչ է տեղի ունեցել իրականում և ինչպես է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննիչ Յու. Բաղդասարյանը արյան նմուշ վերցրել մեկ օր առաջ արդեն իսկ հուղարկավորված նորածնից, անհասկանալի է։
Դեկտեմբերի 20-ին, ժամը 05:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ղամիշլի կամրջի մոտակայքում այրվում է տուն։
Դեկտեմբերի 20-ին, ժամը 09:45-ին «Աղի ձոր» կոչվող հանդամասում իրականացվող որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Հետաքրքիր է, որ այս փոփոխությունը կատարվել է տարեվերջում՝ դեկտեմբերի 19-ին, և որոշում է կայացվել Պետական պահպանության ծառայության առջև դրված խնդիրների արդյունավետ իրականացման համար Կառավարության պահուստային ֆոնդից ծառայությանը հատկացնել լրացուցիչ 37,938 հազար դրամ։
Կարճատև աշխատանքային այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը դեկտեմբերի 16-18-ը մայրաքաղաք Կահիրեում հանդիպումներ է ունեցել գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։
Ուկրաինայի հայերի միության համաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին , որի ընթացքում կամփոփվեն ՈւՀՄ գործունեության 2019 թվականի արդյունքները եւ կսահմանվեն 2020-ի առաջնահերթությունները։
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը՝ «ՓՄՁ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության» մասին. ՈՒՂԻՂ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր խորհրդարանում «Կրթության ոլորտի բարեփոխումներն առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց, թե կրթական համակարգում այլևս չկա համակարգային կոռուպցիա:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի հետ:
Քրեակատարողական ծառայությունը լուծել է տարիներ շարունակ համակարգի համար առավել խնդրահարույց հարցերից մեկը` քրեակատարողական հիմնարկներում գերբեռնվածության խնդիրը: ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում այս մասին ասաց ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը:
Խոսրով Հարությունյանը՝ ներքաղաքական վերջին իրադարձությունների, ԼՂ խնդրի շուրջ հնարավոր զարգացումների մասին. ՈՒՂԻՂ
«Ուշքի արի, քանի ուշ չէ։ Սա Հայաստանն է, որը, ի հեճուկս քո և քո թիմի ջանքերի, չի փոխվել վերջին մեկ և կես տարվա ընթացքում, իսկ Հայաստանում ընտանիքը եղել և մնալու է բարձրագույն արժեք…»:
Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը պնդում է, որ իր նախկին պաշտոնները կամ դրանցով պայմանավորված կապերը որևէ ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ իր ներկա գործունեության վրա: ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, փարատելով մի շարք կասկածները, Գոյունյանն ընդգծեց, որ ինքը ոչ մեկի մարդը չի եղել:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները և «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները դեկտեմբերի 19-ին, ժամը 21.20-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 47-ամյա Կարեն Մ.-ին։
Միացյալ Նահանգները Իրանի նկատմամբ պատժամիջոցներից ոչ մի կարգի բացառություն չի անում երրորդ երկրների համար եւ դրանք կկիրառի ցանկացած գործունեության դեպքում, որն ամերիկյան կողմն արգելված է համարում:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 21:12-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 3-րդ նրբանցքի 6-րդ փողոցի տներից մեկում (վառարանը պայթել է, տանը ծուխ է):
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներ են նշանակվել: