Սերժ Սարգսյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի «հարցաքննությունը» հետաձգվում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը մինչեւ տարեվերջ, հակառակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոստումներին, չի հրավիրի Սերժ Սարգսյանին, Սեյրան Օհանյանին եւ Յուրի Խաչատուրովին․ այս մասին մեր զրույցում խոստովանեցին հանձնաժողովի անդամները՝ ասելով, որ գուցե եկող տարվա մեջ նրանց ծանուցագրեր ուղարկեն։

Հանձնաժողովը, ըստ ամենայնի, չի ստացել այնպիսի «կասկածելի» տեղեկատվություն, որոնք պետք է պարզաբանեն նշված անձինք։ Հիշեցնենք, որ նախորդ քառօրյայի ընթացքում ԱԺ-ն երկարացրեց հանձնաժողովի գործունեության ժամկետը եւս 6 ամսով, այսպես ասած՝ սուրը նրանց գլխին կախած պահելով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս