Բաժիններ՝

Netflix-ի բաժանորդների թիվն ամբողջ աշխարհում կազմել է 158,3 միլիոն

Netflix Inc. հոսքային տեսածառայության բաժանորդների թվաքանակն աշխարհում կազմել է 158,3 միլիոն: Ընկերությունը նոր մանրամասն տվյալներ է ներկայացրել ԱՄՆ-ի սահմաններից դուրս լսարանի եւ հասույթի վերաբերյալ՝ ձգտելով Ուոլ-սթրիթի վերլուծաբանների ու ներդրողների ուշադրությունը բեւեռել այլ շուկաներում ընկերության աճի վրա։

Այս տվյալներից հետեւում է, որ 2017 թվականի սկզբից Netflix-ի բաժանորդների թիվը Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում, որոնք միավորվել են մի խմբի մեջ, աճել է ավելի քան կրկնակի: Դա Netflix-ի համար խոշորագույն խումբն է ԱՄՆ-ի սահմաններից դուրս:

Բաժանորդների թիվը Լատինական Ամերիկայում նույնպես զգալիորեն աճել է այն ժամանակ, երբ Ասիային առաջվա պես բաժին է ընկնում ընկերության բիզնեսի աննշան մասը:
ԱՄՆ-ում ծառայության լսարանի աճը երկար ժամանակ եղել է հանգուցային գործոն Ուոլ-սթրիթի համար եւ ընկերության բաժնետոմսերի արժեքի աճի հիմնական դրայվերը, հիշեցնում է The Wall Street Journal-ը: Վերջին ժամանակներս այն սկսել է դանդաղել ուժեղացող մրցակցության եւ նոր սթրիմինգային ծառայությունների հայտնվելու կապակցությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս