Բաժիններ՝

Ցանցում հայտնվել են «Կատուները» ֆիլմի ցուցադրության առաջին արձագանքները

Նյու Յորքում «Կատուների» պրեմիերային ցուցադրության առաջին արձագանքներն են հայտնվել ցանցում: Այդ մասին հայտնել է Independent-ը:

Ռեժիսոր Թոմ Հոփերը ֆիլմի վրա աշխատանքն ավարտել է Նյու Յորքում ժապավենի պրեմիերայից ընդամենը 12 ժամ առաջ: Դրան ներկա են եղել նկարահանումներին մասնակցած աստղերը՝ Թեյլոր Սվիֆթը, Իդրիս Էլբան եւ Ջենիֆեր Հադսոնը:

Կինոնկարն սկսել էին լայնորեն քննարկել արդեն առաջին թրեյլերից հետո, որը թողարկվել էր ամռանը: Բազմաթիվ օգտատերերի տարօրինակ թվացին կատուների ու մարդկանց հիբրիդները, որոնք ստեղծվել են համակարգչային անիմացիայի օգնությամբ: Առաջին հանդիսականները տարակարծիք են:

«Կատուները» ֆիլմն ամենատարօրինակ, շփոթեցնող, զարմանալի, մոգական երեույթ է, որը ես երբեւիցե տեսել եմ կինոյում «…» վստահ եմ, որ այն արժե դիտել»,-Twitter-ում գրել է Ալան Հենրին BroadwayWorld.com.-ից: Full Circle Line-ից Մարկոս Մելենդեսը ժապավենը համարել է «առանձնահատուկ եւ բացառիկ»: «Ամենավատն այն է, որ «Կատուներում» լավագույն դերը խաղացել է Ջեյսոն Դերուլոն»,-մեկնաբանել է Քիթոն Քիլդը՝ Vogue-ից: Մեծ Բրիտանիայում ֆիլմը մեծ էկրանին կցուցադրեն դեկտեմբերի 20-ին, իսկ Ռուսաստանում՝ հունվարի 2-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս