Բաժիններ՝

Որոնք են տարվա լավագույն խաղերը

ԱՄՆ-ում տեղի է ունեցել The Game Awards-ի պարգեւատրման արարողությունը, որտեղ հայտարարվել են 2019 թվականի լավագույն խաղերը: Միջոցառման հեռարձակման տեսագրությունը զետեղված է Youtube-ում մրցանակի ալիքում։

Ժյուրին տարվա խաղ է ճանաչել FromSoftware ճապոնական ընկերության Sekiro: Shadows Die Twice-ը: Հանդիսատեսների կարծիքով, այս անվանակարգում հաղթող է դարձել Fire Emblem: Three Houses-ը: «Գլխավոր էքշն-խաղ» անվանակարգում հաղթել է Capcom ընկերության Devil May Cry-ն: Լավագույն սպորտային խաղը դարձել է Crash Team Racing Nitro-Fueled-ը:

Շարժական սարքերի համար լավագույն խաղի համար մրցանակն ստացել է Call of Duty: Mobile-ը: The Game Awards-ը համակարգչային խաղերի եւ կիբեռսպորտի ոլորտում ձեռքբերումների պարգեւատրման ամենամյա արարողություն է: 2018 թվականին տարվա խաղը դարձել էր God of War-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս