Շքեղ աղանդեր՝ խտացրած կաթով. թխել հարկավոր չէ
Բաղադրիչներ
1. Թխվածքաբլիթներ – 250-300 գ
2. Եփած խտացրած կաթ – 300 գ
3. Կաթնաշոռ – 300 գր
4. Ժելատին – 1.5 ճ/գ
5. Սերուցք – 100 մլ
6. Կարագ – 150-200 գ
Պատրաստման եղանակը
1. Հիմքի համար. թխվածքաբլիթները բլենդերով մանրացնել: Կարագը հալեցնել ջրային գոլորշու վրա և լցնել թխվածքաբլիթների վրա: Խառնել:
2. Ժելատինը թրջել:
3. Կաթնաշոռը, սերուցքը և խտացրած կաթը հարել բլենդերով, ավելացնել ժելատինը: Կրկին հարել:
4. Կաղապարը պատել յուղաթղթով, ավելացնել հիմքը և հարթեցնել:
5. Հիմքի վրա լցնել միջուկը: Մի քանի ժամ չիզքեյքը պահել սառնարանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը