Բաժիններ՝

SpaceX-ը մտադիր է Crew Dragon տիեզերանավի առաջին օդաչուավոր թռիչքն իրականացնել փետրվարին

SpaceX ընկերության ստեղծած Crew Dragon տիեզերանավի օդաչուավոր թռիչքը Միջազգային տիեզերակայան կարող է տեղի ունենալ 2020 թվականի փետրվարին: Այդ մասին հայտարարել է ընկերության նախագահ Գուին Շոթուելը Հոթոռն քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) կենտրոնակայանում լրագրողների հետ կայացած հանդիպմանը։

«Մենք հուսով ենք, որ անձնակազմով առաջին թռիչքը տեղի կունենա փետրվարին»,- մեջբերում է անում նրա խոսքից spaceflightnow.com պորտալը: Շոթուելը նշել է, որ Crew Dragon-ով տիեզերակայան կմեկնեն աստղանավորդներ Ռոբերտ Բենքենը եւ Դուգլաս Հեռլին:

Միացյալ Նահանգների NASA տիեզերական գերատեսչությունն օդաչուավոր թռիչքները դադարեցրել է2011 թվականին Space Shuttle վերադարձվող տիեզերանավերի օգտագործման ծրագրի ավարտից հետո: Այդ ժամանակվանից ի վեր աստղանավորդները Միջազգային տիեզերակայան են հասցվում ռուսական «Սոյուզներով», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս