Բաժիններ՝

Samsung-ը հայտարարել է 1 մլն Galaxy Fold վաճառելու մասին

Samsung Galaxy Fold ծալովի սմարթֆոնի վաճառքները գերազանցել են 1 միլիոնը: Այդ մասին, ինչպես հաղորդել է TechCrunch պորտալը, դեկտեմբերի 12-ին կայացած TechCrunch Disrupt Berlin խորհրդաժողովում հայտնել է Samsung Electronics-ի նախագահ Յանգ Սոնը։

«Մեկ միլիոն մարդ է ցանկացել օգտվել 2 հազար դոլար արժողությամբ այդ հեռախոսից»,-նշել է Յանգ Սոնը: Մինչդեռ սպասվում էր, որ կհաջողվի իրացնել մոտավորապես 500 հազար սարք, նշում է TechCrunch-ը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Samsung-ը 2020 թվականին պլանավորում է վաճառել 6 մլն Galaxy Fold, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս