Բաժիններ՝

Թբիլիսիում պատգամավորներին բուժօգնություն է պահանջվել խորհրդարանում լցված հեղուկի պատճառով

Վրաստանի խորհրդարանի պատգամավորներին բուժօգնություն է պահանջվել այն բանից հետո, երբ ընդդիմադիր խորհրդարանական Իրմա Նադիրաշվիլին անհայտ ծագման հեղուկ է լցրել նիստերի դահլիճում: Այդ մասին հայտնել է պատգամավոր Նինո Ցիլոսանին։

Ավելի վաղ խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ «Եվրոպական Վրաստան-շաժում հանուն ազատության» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Նադիրաշվիլին անհայտ ծագման հեղուկ է լցրել նիստերի դահլիճում, ինչի պատճառով ընդհատվել է օրենսդիր մարմնի աշխատանքը, պատգամավորները լքել են դահլիճը:

«Մեզանից շատերն իրենց վատ են զգում, մենք շտապօգնություն ենք կանչել: Փաստը, որ ինչ-որ թունավոր հեղուկ են լցրել, ակնառու է»,-հայտարարել էՑիլոսանին լրագրողներին: Ընդդիմադիրները դեկտեմբերի 12-ի առավոտից ակցիա են անցկացնում խորհրդարանի շենքի մոտ, նրանք հանդես են գալիս Վրաստանի Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների հաստատման դեմ: Թեկնածուների հաստատման շուրջ քվեարկությունը պետք է կայանա օրվա ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031