Բաժիններ՝

Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից

Դեկտեմբերի 5-ին, ժամը 08:12-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամերիկյան համալսարանից Դերենիկ Դեմիրճյան փողոց տանող ճանապարհի երթևեկելի հատվածում քարեր են թափվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ քարերը թափվել են Լեռ Կամսարի փողոցի ճամեզրին կառուցված պարսպից:

Փրկարարները թափված քարերը (5 հատ) հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031