«Դա թուլության նշան չի: Վերջնագիր է: Ադրբեջանը տանումա ռազմական լուծման…»

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանն ասում է.

1. Առաջին քայլը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի մնացած այլ զավթած տարածքներից հայկական զինված ուժերի լիակատար ու անվերապահ դուրսբերումը:

2. Հաջորդ փուլում Ադրբեջանը տեսնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի Սահմանադրության ու օրենսդրության համապատասխան:

3. Հայաստանի դեսպանը ԵԱՀԿ-ում ասումա, որ Ադրբեջանի նման դիրքավորումը թուլության նշանա:

4. Ես էլ ասում եմ թուլության նշան չի: Վերջնագիրա: Ինքը տանումա ռազմական լուծման: Իրան բանակցություն պետք չի: Դա իրան ոչինչ չի տալիս:

5. Նախարարները հանդիպում են, բանակցում են:

6. Մամեդյարովը իրա գրած թղթից հետ չի կանգնում (գոնե հանրային դաշտում):

7. 3 ժամ բանակցություններից հետո պայմանավորվում են կրկին հանդիպել:

8. Մամուլին առաջինը տեղեկությունա տալիս ադրբեջանական կողմը:

Հա, ու ամենակարևորը. «Ադրբեջանը չի տեսնում կոնֆլիկտի քաղաքական լուծումը վերը գծագրված սահմաններից դուրս»:

Տոնոյան,
«Наше дело правое, победа будет за нами»»:

Ադրբեջանն ասում է. 1. Առաջին քայլը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի մնացած այլ զավթած տարածքներից հայկական…

Gepostet von Suren Sargsyan am Mittwoch, 4. Dezember 2019

Տեսանյութեր

Լրահոս