Բաժիններ՝

«Պարոն Ծառուկյան, Դուք ինֆորմացիայի չեք տիրապետում». Հայկ Մարության

«Պարոն Ծառուկյանն առաջին անգամը չէ, որ նման հայտարարություններ է անում, և այդ հայտարարությունների հետևում փաստեր չկան»,- այս մասին այսօր Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանն առ այն, որ ԱՄԷ-ից քաքաղապետի մոտ եկած ներդրողները հիասթափված հեռացել են:

«Հիասթափության մասին խոսելը սխալ կողմից է նկարագրվում։ Զանգեցին, ասացին, որ հանդիպման ցանկություն կա, կիրակի օրը հանդիպում եղավ։ Հադիպումը, քննարկումը եղավ շատ պրոդուկտիվ։ Հիվանդանոցի բարեգործական լինելու մասին ոչ մի խոսք չի եղել։ Մենք ասացինք՝ ինչով հնարավոր է կաջակցենք»,- մանրամասնել է քաղաքապետը։

Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ մեծ հյուրանոց են կառուցում և քաղաքապետարանը արգելում է, Երևանի քաղաքապետը արձագանքել է․ «Պարոն Ծառուկյան, ամենայն հարգանքով, Դուք չեք տիրապետում ինֆորմացիային, որովհետև Ձեր հյուրանոցի կառուցումը կասեցվել է Ձեր հարևանի դատարան դիմելու պատճառով: Դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, կասեցրել է շինարարությունը»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս