
Աշխատանքից ազատվել է Պրոբացիոն ծառայության պետը. նոր հավակնորդների անուններ են շրջանառվում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Պրոբացիոն ծառայության պետի պաշտոնից ազատվել է Արսեն Նավասարդյանը։ Իշխանամերձ շրջանակներից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այդ պաշտոնի հավակնորդները երկուսն են` ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ու Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Կարեն Հակոբյանը։
168.am-ի տեղեկություններով՝ Արդարադատության նախարարության համակրանքը, սակայն, Գևորգ Սիմոնյանի կողմն է, ով համակարգում բավականին բանիմաց ու ոլորտին տիրապետող ՔԿ ծառայողի համբավ ունի։