Բաժիններ՝

Խաշմանյանի օգնականներն ազգային թիմում հայտնի են

Հայտնի են Աբրահամ Խաշմանյանի օգնականները ազգային հավաքականում:

Այս մասին գրում է ՀՖՖ-ն: ԵՎՐՈ 2020-ի որակավորման խմբային փուլի վերջին՝ Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումներին պատրաստվելու նպատակով Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 11-ին սկսեց մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։

Արդեն հայտնի է նաև Աբրահամ Խաշմանյանի մարզչական շտաբը Հայաստանի ազգային հավաքականում:

Գլխավոր մարզչին կօգնեն Արա Նիգոյանը, Աշոտ Գրիգորյանը և Երվանդ Սուքիասյանը, դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին, ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանը և տեսավերլուծաբան Ղազար Հակոբջանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս