Բաժիններ՝

«Մենք հուսահատված ենք: Հանգստություն պահելը շատ դժվար էր»․ Պոչետինոն՝ Գոմեշի սարսափելի վնասվածքի մասին

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Էվերթոնի» դեմ խաղում գրանցված ոչ-ոքին (1:1):

«Մենք լավ խաղացինք, բայց դժվար է վերլուծել վերջին տասը րոպեները: Եթե ​​մենք խոսում ենք միայն ֆուտբոլի մասին, ապա դա շատ բարդ խաղ էր: Մենք լավն էինք, բայց միջադեպից հետո խաղը փոխվեց»:

Անդրե Գոմեշի վնասվածքի մասին

«Մենք շատ ցավում ենք: Սա շատ վատ իրավիճակ է: Նա շատ անհաջող ընկավ գետնին: Մենք ամենայն բարիք ենք մաղթում նրան: Այս ամենը ֆուտբոլի մասին չէ, շատ կարևոր է, որ նա կարգին լինի: Մենք հուսահատված ենք, դա շատ, շատ դժվար էր: Սոնգը հուսահատված ու շփոթված էր: Հանգստություն պահելլը դժվար էր: Շատ, շատ անհաջող էր»:

VAR-ի մասին

«Ես նեղված եմ խաղի որոշ դրվագներրց: VAR-ը պետք է օգնի մրցավարներին, բայց թվում է, որ համակարգը միայն ավելի շատ խառնաշփոթ է առաջացնում: Մենք պետք է վերանայենք, թե ինչպես է այն գործում: Կարծում եմ, որ մեր մրցավարները պետք է մոտենան էկրանին և ինքնուրույն գնահատեն դրվագները: Հիմա ես չգիտեմ ՝ ​​սա օգնո՞ւմ է, թե՞ ավելի շատ խնդիրներ է առաջացնում»,- ասել է Պոչետինոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս