Բաժիններ՝

Մուշի պատմական Սուրբ Մարինե եկեղեցին ոչնչացման եզրին է

Մուշի պատմական հայկական Սուրբ Մարինե եկեղեցին ոչնչանալու եզրին է: Մուշի հին թաղամասերից` Սուրբ Մարինե կամ Հայկական թաղամասում (այժմ` Քալե-Բերդի թաղ) գտնվող եկեղեցու մեծ մասը քանդված է, իսկ տանիքը գոյություն չունի: Չնայած այս ամենին՝ գանձագողերը եկեղեցու պատերը շարունակում են փորել ոսկի գտնելու մոլուցքով: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Տարոն աշխարհի ամենագեղեցիկ եկեղեցին Թուրքիայում Մուշի նահանգային մշակույթի և զբոսաշրջության վարչության կայքում ներառված է պետության կողմից պաշտպանվող տարածքների ցանկում:

Սուրբ Մարինե եկեղեցին և շրջակայքում գտնվող հին տները 2012թ. հոկտեմբերի 21-ին Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ ներառվել էին «քաղաքաշինության» ծրագրում: 2013-ին մեկնարկեց քաղաքաշինության ծրագիրը, որը ենթադրում էր, որ հայկական թաղամասի հին տները և եկեղեցին պետք է քանդվեին ու դրանց տեղում կառուցվեին բազմաբնակարան շենքեր:

Թաղամասի բնակիչների մի մասի հետ Մուշի քաղաքապետարանը կարողացել էր համաձայնություն ձեռք բերել, իսկ մյուս բնակիչների բացասական արձագանքի պատճառով խնդիրը փորձել էր լուծել տները հանրային գերակա շահ ճանաչելու ճանապարհով: Արդյունքում դատարանը հին տների նկատմամբ ճանաչեց հանրային գերակա շահ ու դրանք քանդվեցին պետության կողմից, սակայն եկեղեցին հնարավոր եղավ փրկել:

Հակընդդեմ հայցի արդյունքում դատարանը որոշեց «կանխարգելիչ միջոց» սահմանել և արգելել եկեղեցու տարածքում որևէ շինարարական աշխատանքի իրականացումը:

Հիշեցնենք, որ 1915թ.Սուրբ Մարինե եկեղեցին թուրքերը վերածել են բանտի՝ հայ ֆիդայիններին ձերբակալելով և նետելով նրանց այնտեղ: Հետագայում եկեղեցին և շրջակա տարածքը դարձրել են աղբատեղի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս