Սարգիս Ադամյանը՝ «Հոֆենհայմի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Հոֆենհայմի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Գերմանական Բունդեսիգայում հանդես եկով «Հոնֆենհայմը» իր կայք էջում անցկացրած քվեարկությամբ ընտրեց հոկտեմբեր ամսվա ֆուտբոլիստին: 83 տոկոսով հաղթող է ճանաչվել Սարգիս Ադամյանը:
Հայաստանի ազգային թիմի հարձակվողը «Հոֆենհայմի» կազմում հոկտեմբերի ամսին դուբլի հեղինակ դարձավ «Բավարիայի» դեմ խաղում, մեկ անգամ էլ աչքի ընկավ գավաթի խաղարկությունում: