Հոկտեմբերի 11-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Անհայտ անձը կամ անձինք վարչական շրջանի մանկապարտեզներից մեկի բուժկետից գողացել էին ջերմաչափեր, ներարկիչներ ու դեղհաբարեր։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 5-ի որոշմամբ փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրեն:
Նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ ԳՄ և ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ:
«Միլանի» և Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է այն մասին, թե որ ակումբը կարող է գլխավորել «Յուվենթուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին:
Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը նախքան հրաժարական տալը՝ այս տարվա հոկտեմբերին քաղաքապետի կողմից ենթարկվել էր կարգապահական տույժի։
Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Տաջիկստանի Հանրապետության Մաջլիսի օլի Մաջլիսի Նամայանդագոն նախագահ Շուքուրջոն Զուխուրովին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հունաստանին ղարաբաղյան հակամարտության հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար և բարձր գնահատել երկկողմ համագործակցությունը ռազմական ոլորտում, մասնավորապես, հայ սպաների համար Հունաստանում ուսումնառության ծրագրերի կազմակերպման առումով:
«1 միլիոն դոլար էլ լինի, եթե կաշառք վերցնելու մեխանիզմ կա, միևնույն է՝ վերցնելու են: Նախ՝ պետք է այնպիսի մեխանիզմ ստեղծել, որ մարդը չկարողանա կաշառք վերցնել: Եթե մեծ պատասխանատվություն ունի նախարարը, դատավորը, փաստաբանը, ապա ո՞վ ասաց, որ պատասխանատվություն չունեն ուսուցիչը, սանիտարը և այլք: Այդպես չեն մոտենում, այս ժողովուրդը դուրս է եկել, հեղափոխություն է արել ոչ դրա համար, այլ նրա համար, որ նաև իր սոցիալական վիճակը լավանա, որ առաջընթաց տեսնի: Մենք այսօր չպետք է մխիթարվենք, որ մենք ազատվեցինք նախկիններից: Եթե առաջ ենք գնում, մարդավարի առաջ գնանք. սա առաջընթաց չէ»:
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի և Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել քրեակատարողական հիմնակի նախկին դատապարտյալ Գ.Տ.-ի կողմից իր եղբոր՝ կալանավորված անձ Ռ.Մ.-ի անվամբ բերված հանձնուքը:
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում նոյեմբերի 5-ին կայացել է Հայաստանի և Հունաստանի նախագահների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը:
Երեկվանից լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է Արցախի հերոս, Արցախի ԱԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին առնչվող մի հրապարակում, ըստ որի՝ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) Բալասանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել և այն ուղարկել Արցախի դատախազություն՝ կատարման։
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 192 մեքենա, որոնցից 35-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսենրի վարորդները կա՛մ չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, կա՛մ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։
Այսօր Հաղթանակ կամրջից նետվել փորձող քաղաքացուն օգնության շտապած ոստիկանը վրաերթի է ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց: 168.am-ի հետ զրույցում լուրը հաստատեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից: «Փորձել են կանխել ինքնասպանության դեպքը, այդ ընթացքում ոստիկանը վրաերթի է ենթարկվել: Նետվողն ամեն դեպքում նետվել է, այս պահին երկուսն էլ Առաջին կլինիկական հիվանդանոցում են»,- ասացին ոստիկանության մամուլի ծառայությունից: 168.am-ը հիվանդանոց տեղափոխվածների առողջական […]
Կառավարությունը մեկուկես տարվա ընթացում մեկուկես հազար անգամ փոխել է դիրքորոշումը տնտեսության զարգացման ու հեռանկարային ճյուղերի վերաբերյալ: Իսկ դիրքորոշումների հաճախակի փոփոխությունը, որպես կանոն, դիրքորոշման ու ծրագրի բացակայության նշան է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքը կառավարման առաջին ամիսները սկսեց հայտարարությամբ, թե Հայաստանին պետք չէ հանքարդյունաբերությունը, այլ պետք է գիտահեն տնտեսություն, գյուղատնտեսություն ու տուրիզմ: Հետո հայտարարեց, որ մենք չպետք է ագրարային երկիր լինենք, այն է՝ գյուղատնտեսության զարգացումն ամուր տնտեսության հիմք չի կարող լինել, ինչը, ի դեպ, ճիշտ է, բայց դա հասկանալու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ տարուց ավելի պետք եկավ:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտնել է իր կարծիքը թիմի խաղի վերաբերյալ:
Հայաստանը մեծ մարդկային կապիտալով փոքր պետության հրապուրիչ օրինակ է, որը օգտագործում է թվային դարաշրջանի հնարավորությունները:
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար:
Հանրապետության նախագահի նստավայրում նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի և Հունաստանի նախագահներ Արմեն Սարգսյանի և Պրոկոպիոս Պավլոպուլոսի հանդիպումը:
168 ԼՐԱՀՈՍ
Առօրյայում հաճախ ենք հանդիպում տարբեր առանցքային ու օրակարգային խնդիրների, որոնք իրականում խորքային ուսումնասիրության ու հանրությանն առավել դետալային ներկայացման կարիք ունեն։ Իհարկե, նաև լինում են արհեստական ու զուտ մանիպուլյատիվ ինտրիգ պարունակող դրվագներ։ Դիտարկենք դրանցից մեկը։
Անդրադառնալով ռուսական ռազմաբազան ՀՀ-ից դուրս բերելու մասին խոսակցություններին, ռուս ռազմական փորձագետն ասաց, որ դա ՀՀ ներքին գործն է: «Դա լիովին հնարավոր է, բայց դրանից հետո, ըստ իս, Դուք 100 տոկոս կմնաք առանց Ղարաբաղի, բայց դա Ձեր գործն է, Դուք առաջինը չեք լինի, որը պատմության ընթացքում սեփական որոշման համաձայն՝ դիմել է «ինքնասպանության»»,- ասաց Խրամչիխինը:
«Կենդանաբանական այգու աշխատակիցներն այս պահին ունեն մեկ ընդհանուր ցանկություն, որ տնօրենը չհեռանա և շարունակի իր աշխատանքը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի կենդանաբանական այգու տնօրենի օգնական Վալյա Մարգարյանը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը ունի մոտ 40 ժամ խորհրդակցական սենյակում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը քննելու և որոշում կայացնելու համար:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Էջմիածնի կադաստրի երկարամյա ղեկավար Շիրազ Հարությունյանի տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 110 սեփականության վկայական:
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը Հայաստանից ուղերձ հղեց Թուրքիային:
Ապրիլյան պատերազմի մասնակից, ««Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը պատմում է՝ ուսման վարձը չվճարելու պատճառով կանգնել էր բուհից դուրս մնալու վտանգի առաջ: Երկու բուհում է սովորում՝ ԵՊՀ-ի Միջազգային հարաբերություններ և Գիտությունների ազգային ակադեմիայի Կառավարում ֆակուլտետներում՝ հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգով: Վարձի փոխհատուցման համար շատ հիմնադրամների է դիմել, այդ թվում՝ «Իմ քայլը» հիմնադրամին, որտեղ ասել են, որ նման ծրագրեր չեն իրականացնում, և ուղղորդել են այլ հիմնադրամներ:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղից հետո (1:1) հետո «Էվերթոնի» ավագ Շեյմուս Քոլմանն այցելել է «Տոտենհեմի» հանդերձարան։
«ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հաշվի առնելով սուպերնախարար Արայիկ Հարությունյանի շուրջ վերջին օրերին ծավալվող իրադարձությունները և կանխազգալով «թավշյա հեղափոխության» արժեքների վտանգվածությունը՝ միջոցներ եմ ձեռնարկել փրկելու իրավիճակը»:
Ջրագծեր փոխելու, 15.000 դրամի հավաքագրման մասին տեղեկությունը Նոր կյանք համայնքի ղեկավար Արամ Գրիգորյանը հաստատեց 168.am-ի հետ զրույցում: Միակ պատճառաբանությունը, ըստ նրա, արդարության անկեղծ մղումն է՝ «որ սրանից հետո էս գյուղում խմելու ջրի լևի գիծ ոչ մեկը չունենա»,- ասաց նա: Նոր կյանք համայնքի երիտասարդ ղեկավարը համարում է, որ «նոր մագիստրալին պիտի նորագույն ու զարգացած խողովակներով տուն առ տուն բոլորը միանան», ընդ որում, նա պնդում է՝ առանց այլընտրանք առաջարկելու: