
«ORSIS ARMS»-ի հիմնադիրները շարունակում են պաշտոններ զբաղեցնել. Մանրամասներ

168.am-ն իր հրապարակումներում նշել է, որ «ORSIS ARMS»-ում բաժնեմաս են ունեցել ՊՆ գնդապետներ Արթուր Գալստյանը, Վիլեն Գալստյանը: Ընկերության հիմնադիրներից է եղել նաև Գևորգ Մանուկյանը:
Ընկերության հիմնադրման պահից՝ 2017 թվականի աշնանից, Արթուր Գալստյանը զբաղեցնում է ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական բաժնի պետի պաշտոնը:
Ընկերության հիմնադիրներից Գևորգ Մանուկյանը ևս նախկինում զբաղեցրել է այս պաշտոնը, որից հետո, ըստ մեր աղբյուրների, երբ Արթուր Գալստյանն է նշանակվում ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական բաժնի պետ, նա դառնում է «Գեոկոսմոս» ընկերության տնօրենը, որն այդ ժամանակ 100 տոկոս բաժնեմասով ՊՆ կառույց էր: Մեկ շաբաթ առաջ, սակայն, «Գեոկոսմոս»-ը ՊՆ ենթակայությունից հանձնվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Ինչպես հայտնում են մեր աղբյուրները՝ մեկ շաբաթ առաջ Գևորգ Մանուկյանը Պաշտպանության նախարարության համակարգում էր պետական պաշտոնյա, իսկ հիմա պետական պաշտոնյա է նշյալ նախարարության համակարգում:
Մարիամ Պետրոսյան