Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 25-ին Գյումրիի Աբովյան փողոցից հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1986 թվականին ծնված մի քաղաքացու։ Նա հետախուզվում էր ՀՀ քր. օր. 177 հոդ. 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:
«Իմքայլականները» շարունակաբար պնդում են, որ 2018թ.-ի ապրիլ-մայիսյան դեպքերը «մաքուր» հայկական, առանց օտար միջամտության՝ ինքնաբուխ դեպքեր էին: Սակայն օրերս սորոսական Արսեն Խառատյանը ԱՄՆ Կոնգրեսում ելույթի ժամանակ հայտարարել է, որ ինքը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ-ին` նշելով, թե առանց այդ երկրի աջակցության Հայաստանում հեղափոխություն չէր լինի:
Ճապոնիա ժամանած շուրջ 3000 ուղևոր հորդառատ անձրևների ու դրանց հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով ստիպված են եղել գիշերել Նարիտա օդանավակայանում:
Լոռին հայրենաճանաչության հրաշալի դասագիրք է, իսկ Վանաձորը՝ նրա ամենաբովանդակալից ու գեղեցիկ էջերից մեկը:
31-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած։
Այս հանգստյան օրերին ֆուտբոլային մի շարք գերտերություններում կկայանան ներքին առաջնության հերթական տուրերի հանդիպումները:
31-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած։
Մինչ Փաշինյանի կառավարության Արտաքին գործերի նախարարը BBC-ի եթերում ծպտուն չի հանում, որ Արցախը պատմական հայկական տարածք է, Իլհամ Ալիևը նախօրեին Բաքվում հերթական անգամ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը պատմական ադրբեջանական տարածք է, և խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ծանր էր նայել: «Ասֆալտ փռեցինք, ծառատունկ արեցինք, փողի ճամպրուկները հետ ուղարկեցինք հարյուրփաստական մակարդակի դատողությունները միախառնվում էին Արցախի ինքնորոշման մասին պնդումից խուսանավելու ու դրա հետևանքով ծուղակներում հայտնվելու խղճուկ տեսարաններով։
Հոկտեմբերի 25-26-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է վերելակի խափանման վերաբերյալ 1 ահազանգ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հորն ու եղբորը պատկանող օբյեկտում շուրջ 2 ամիս է՝ ՊԵԿ-ը ստուգումներ է անում։ Ճիշտ այն պահին է հարկայինն այցելել Սեւանի ափին գտնվող հյուրատուն, երբ պատգամավորն Ամուլսարի թեմայով քննադատական կարծիք հնչեցրեց։
«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց ՀՀ կառավարության ներկայացուցիչների գործուղումները սեպտեմբեր ամսվա ընթացքում` փորձելով հասկանալ` ինչ ձեռքբերումներ կան:
HARDtalk-ը Հայաստանում ոչ ոք այդքան լավ չի ճանաչում՝՝ որքան ես: Ես ճանաչում եմ, որովհետև կարճատև, բայց խորքային փորձառություն եմ ունեցել այդ հաղորդման մեջ: Ճանաչում եմ խմբագրակազմին, կապեր դեռևս կան:
Պարբերաբար բոլորս ականատես ենք լինում, թե ինչպես է իշխանության այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի՝ նախարարի, պատգամավորի կամ այլ առանցքային չինովնիկի ֆեյսբուքյան պաշտոնական էջը կամ որեւէ PR-ային նյութ դրվում գովազդի տակ, ընդ որում՝ հաճախ բավականին երկար ժամանակով։
«Նոյեմբերի 1-ին Եվրոպայի խորհրդի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք ԵԽ-ում համակարգում են մարդու իրավունքների ոլորտը, ժամանելու են Հայաստան` հիմնականում Ստամբուլյան կոնվենցիայի մասով իրավիճակին «մոտիկից ծանոթանալու», քննարկումներ անցկացնելու համար:
ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի ու Աժ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ հարուցված քրգործով հոկտեմբերի 24-ին ՀՔԾ-ում վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաեւ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը:
Օրերս հայտնի դարձավ, որ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել եւ ողջունել է Ուկրաինայի Ռադայում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձեւավորման փաստը։
«Քաղաքապետարանի աշխատակազմից արդեն 2-րդ գործուղումն է Չեխիա։
«Իրավապահ մարմինների ղեկավարները սկսել են մտերիմների շրջանում դժգոհել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց հանգիստ չի տալիս՝ կարող է անգամ կեսգիշերն անց, գիշերվա ժամը 3-ին կամ 4-ին զանգահարել ուժային մարմինների ղեկավարներին եւ հանձնարարականներ տալ, փոխանցել կարեւոր գործով այդ պահին իր հիշած կամ ձեռք բերած տեղեկությունը կամ նկատառումը։
Վաղը լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 20 տարին: 1999 թվականի հենց այդ օրը` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, Ազգային ժողովում զինված խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժելով խորհրդարանի նիստերի դահլիճ, իրականացրեց աննախադեպ ոճրագործություն, ահաբեկչություն` ըստ էության գլխատելով պետությունը:
Հայաստանում մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ ղեկավար Լարիսա Ալավերդյանը նույնպես կիսում է այն տեսակետը, որ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորման հիմքերը բացակայում են։
Թուրքիան հարյուրավոր սիրիացի փախստականների խաբելով կամ ստիպելով հետ է ուղարկում է Սիրիա: Այս պնդումը տեղ է գտել «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության հրապարակած վերջին զեկույցում, որը կրում է «Ուղարկվել են պատերազմական գոտի. փախստականների ապօրինի վտարումը Թուրքիայից» վերնագիրը:
«Ես, ճիշտն ասած, բացարձակ շոկ չապրեցի։ Սա ամբողջությամբ մտնում է այն տրամաբանության մեջ, որով այսօր մշակույթի իշխանությունը գործում է»,- ասաց Դավիթ Սահակյանցը՝ մատնանշելով հայոց պատմություն, հայոց լեզու եւ գրականություն առարկաների դուրս բերումը բուհական ուսումնական ծրագրից, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում տրանսգենդերի մասին պատմող ֆիլմին մրցանակ շնորհելը, ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթը։
Հոկտեմբերի 24-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալները, Շենգավիթ վարչական շրջանում հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 54-ամյա մի տղամարդու։
Հոկտեմբերի 24-ին, ժամը 12-ի սահմաններում, ոստիկանության Թալինի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստացվեց, որ Արտենի գյուղի մի տնից գողացել են 21-ամյա բնակչուհու բջջային հեռախոսը:
Սիրիայի Հալեպ քաղաքի թանգարանը, որն իր նշանակալիությամբ երկրորդն է երկրում Դամասկոսի թանգարանից հետո, 2013 թվականից ի վեր առաջին անգամ հոկտեմբերի 24-ին վերսկսել է իր աշխատանքը վերակառուցումից հետո, վերականգնումն իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ համացանցը «ծամում» է ԱԳ նախարարի BBC-ին տված անհաջող հարցազրույցը, կրկին անդրադառնամ ամենակարևոր խնդիրներին»:
Լուվրում Լեոնարդո դա Վինչիի մահվան 500-ամյակի կապակցությամբ ցուցահանդեսի աշխատանքի առաջին օրը դրա տոմսեր գնել ցանկացողները շարքից հանել են թանգարանի կայքը:
Եսթերը Հին Կտակարանի գրքերից մեկն է և հաջորդում է Նեեմիի գրքին:
Ամերիկացի գործարար Ջեֆ Բեզոսը մեկ օրում 6,9 մլրդ դոլար է կորցրել իր գլխավորած Amazon կորպորացիայի բաժնետոմսերի արժեքի անկումից հետո: