Բաժիններ՝

Եսթերի գիրքը պատմություն է, որտեղ նկարագրվում է, թե ինչպես ոչնչացման եզրին կանգնած հրեա ժողովուրդը կարողացավ փրկվել բնաջնջումից

Եսթերը Հին Կտակարանի գրքերից մեկն է և հաջորդում է Նեեմիի գրքին: Սա պատմություն է, որտեղ նկարագրվում է, թե ինչպես ոչնչացման եզրին կանգնած հրեա ժողովուրդը կարողացավ փրկվել բնաջնջումից և պահպանել իր գոյությունը:

Ժամանակին բաբելոնյան իշխանությունը գերեվարել էր բազմաթիվ հրեաների ընտանիքների, որոնք չէին վերադարձել անգամ բաբելոնի իշխանության անկումից հետո: Այդ պատճառով տեղացի ժողովուրդը թշնամաբար էր տրամադրված նրանց հանդեպ:

Այս համատեքստում Եսթերի գիրքը իմաստալից պատմություն է, որը նկարագրում է Արտաշես թագավորի առաջին նախարար Համանի և հրեա պաշտոնյա Մուրթքեի միջև տեղի ունեցած բախումը՝ մեր առջև դնելով կյանքի խորիմաստ մի օրինակ: Այն նաև պատմում է, թե ինչպես Եսթերը դարձավ Պարսկաստանի թագուհի և փրկեց իր երկիրը հրեաների ոչնչացման սպառնացող վտանգից:

Եսթերի գիրքը հրեաների ազգասիրությունն ու մարտիկի ոգին դնում է այնպիսի աստիճանի վրա, որ ապշեցնում է ընթերցողին և հիացմունք պարգևում: Գրքում հստակ երևում է ինքնապաշտպանական հզոր հակազդեցություն այլամերժության դեմ, որի զոհերն էին եղել հրեաները բավական երկար ժամանակ՝ օտար երկրում ապրելիս:

Եսթերի գիրքը հստակորեն և մանրամասն ցույց է տալիս մարդկանց, թե ինչպես է բռնությունը բռնություն ծնում, միաժամանակ ապացուցելով, որ մարդկային անկեղծ բարության, քաջարի ոգու և անսասան հավատի դեմ անզոր են բոլորն ու ամեն ինչ:

Արմեն Չաքմիշյան

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս