Բաժիններ՝

Մտերմուհին էր հափշտակել բջջային հեռախոսը. ոստիկանության բացահայտումը

Հոկտեմբերի 24-ին, ժամը 12-ի սահմաններում, ոստիկանության Թալինի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստացվեց, որ Արտենի գյուղի մի տնից գողացել են 21-ամյա բնակչուհու բջջային հեռախոսը:

Հաղորդումից ժամեր անց, գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով, քրեական հետախույզները պարզեցին բացահայտման համար ոչ միայն էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այլև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը:

Ձեռք բերված տեղեկությունների համաձայն` գողությունը կատարել էր տուժողի ծանոթը` Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի 71-ամյա մի բնակչուհի, որն առավոտյան եղել էր նրանց տանը:

Կասկածվողը նույն օրը, ժամը 21-ի սահմաններում, Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Թալինի բաժին:
Նրա անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել և առգրավվել է:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս