
Գրետա Տունբերգը դարձել է Խաղաղության միջազգային մանկական մրցանակի դափնեկիր

Շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Տունբերգը եւ կամերունցի իրավապաշտպան Դիվինա Մալումը դարձել են Խաղաղության միջազգային մանկական մրցանակի դափնեկիրներ: Այդ մասին հոկտեմբերի 4-ին հայտնել է KidsRights կազմակերպությունը, որը մրցանակի հիմնադիրն է։
«Ե՛վ Գրետայի, ե՛ւ Դիվինայի ազդեցությունը բազմաթիվ երեխաների ապագայի վրա անվիճելի է»,-նշել է KidsRights-ի հիմնադիր եւ փորձագիտական կոմիտեի նախագահ Մարկ Դուլարտը:
Նա աղջիկներին համարել է Խաղաղության միջազգային մանկական մրցանակի օրինական հաղթողներ:
Պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 20-ին Հաագայում՝ Երեխայի համաշխարհային օրվա առթիվ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:-0-/56/ 14.52
Գրետա Տունբերգ, Խաղաղության միջազգային մանկական մրցանակ, դափնեկիր