Բաժիններ՝

«Տղեք՛, դուք արդեն անգամ ծիծաղելի էլ չեք: Դուք, ուղղակի, տեղով մեկ մեղք եք: Ներման ենթակա անմեղսունակներ». Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տղեք՛, դուք արդեն անգամ ծիծաղելի էլ չեք: Դուք, ուղղակի, տեղով մեկ մեղք եք: Ներման ենթակա անմեղսունակներ:

Հերթական անգամ էսօր այցելում եմ մարզասրահ: Մարզվելուց հետո` լողից առաջ, մտնում եմ շոգեբաղնիք: Մարդ չկա: Երեք-չորս րոպե անց, տարօրինակ կերպով, կողք ու բոլորը լավ զննելուց հետո, հենց նոր հանցագործություն կատարած մարդու լարվածությամբ ու զգուշությամբ ներս է մտնում մեկը: Բարևում է: Փոխադարձ բարևում եմ: Մեկ րոպե անց` ներկայանում է անունով, որպես հատուկ քննչական ծառայության քննիչ, ներողություն է խնդրում ու ասում մոտավորապես հետևյալը. պարոն Ֆարմանյան, ես Ձեզ շատ հարգում եմ: Ես ձեզ ճանաչում եմ համալսարանից…

Ուղղակի խնդրում եմ վստահ լինել, որ մեր ձեռքը, իրոք, ճար չկա: Ձեր քրոջը էլի կալանք ենք տալու: Դուք ամեն ինչ մեզանից շատ ավելի լավ գիտեք: Կամ պիտի թողնենք դուրս գանք համակարգից կամ դիմանանք` հույսով, որ հաջորդ իշխանությունները ազնիվ կգտնվեն, մարդկայնորեն մեր դրության մեջ կմտնեն, ու պատասխան կտան իրական մեղավորները, ոչ թե` մեզ նման կատարող մարդիկ… Լռություն: Ու արագ անհետանում է շոգեբաղնիքի մառախուղի մեջ:

Սա հատված չէ գեղարվեստական գրքից կամ ֆիլմից: Սա ստալինյան ժամանակների` Եժով-Յագոդա-Բերիա տրիադայի իրականացրած անմարդկային ռեպրեսիաների մարդկային պատմություն չէ: Սա 21-րդ դարի, մերօրյա հայաստանյան իրականություն է` ժողովրդավարության «համաշխարհային բաստիոնի» տիտղոսին հավակնող փաշինյանական ժամանակների իրականություն:

Հ. Գ. 1. Հայկ Մարությանին փոխանցեք` անպայման կհանդիպենք…

Հ.Գ. 2. Ավելորդ է ասել, որ ո՛չ իմ ու ո՛չ էլ քրոջս կողմից, առաջիկա օրերին` դեպքերի «անոնսված» զարգացման պարագայում, չի լինելու էս կրկեսին առնչվող որևէ արձագանք: Չի լինելու իրավական որևէ անդրադարձ կամ գնահատական նաև նրա փաստաբանների կողմից. փաստաբանները անելիք չունեն մի միջավայրում, որտեղ իրավունքն ու իրավագիտությունը մահացած են: Հարցը մաքուր քաղաքական է: Հարցի հասցեատերը ես եմ: Ես ընդունել եմ այդ մարտահրավեր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս