Պուտինի աննախադեպ այցի հմայքները. «այդ մասին սելֆի չի եղել». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի համանախագահն ինչպե՞ս է գնահատում Պուտինի այցը Հայաստան՝ հարցրինք ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին։ «Աննախադեպ լավ»: Ձեզ մոտ կա՛մ Պողոս է, կա՛մ «աննախադեպ»։ «Որովհետեւ լրագրողները սիրում են նման վերնագրեր, նույնիսկ ամենաանմեղ փաստը ներկայացնում են նման եզրութաբանությամբ»:
Ներկայացրեք «աննախադեպ» այցի հմայքները։ «Հմայքներն սկսվեցին այնտեղից, երբ տարփողվեց, որ հայ-ռուսական հարաբերությունների ամենավատագույն ժամերն ենք ապրում, ընդհուպ մինչեւ` Պուտինը չի գալու Հայաստան, չի հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, չի մնալու ճաշին։ Ինչպես տեսաք, հայ-ռուսական հարաբերությունները խիստ ռազմավարական, դաշնակցային են, ինչպես նաեւ տեղի ունեցավ պաշտոնական հրավեր` Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցի։ Աննախադեպ էր այցը նաեւ բովանդակային, բարձրացված հարցերի առումով»:
Կմանրամասնե՞ք` ե՞րբ է նախատեսվում պարոն Փաշինյանի այցը ՌԴ, այդ մասին պաշտոնական որեւէ հաղորդագրություն, սելֆի չի եղել։ «Լրատվամիջոցներն են գրել՝ մամուլում եմ կարդացել»: Մի գրածի հավատում եք, մյուսին՝ ոչ, բայց այցի կուլմինացիան Բելլա Քոչարյանի հետ Պուտինի հանդիպումն էր ՌԴ դեսպանատանը։ «Չեմ կարծում, թե այդքան նախագահների, այդքան կարեւոր հայտարարությունների ֆոնին դա կարող էր հետաքրքիր լինել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: