Եթե անգամ Վայոց Ձորի մարզպետի հրաժարականն ընդունվի, նա անգործ չի մնա. Նա կփոխարինի Նարեկ Բաբայանի՞ն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հարցը դեռ վերջնականապես լուծված չէ։ Թեեւ նա հայտարարել է, որ հրաժարական է տալու մարզպետի պաշտոնից զորավարժությունների ավարտից՝ հոկտեմբերի 6-ից հետո, սակայն սպասում են Նիկոլ Փաշինյանի արձագանքին։

Իսկ նա, մեր տեղեկություններով, հայտնի միջադեպից հետո միայն հետաքրքրվել է․ «Տրդատի պաշտպանությունն ապահովվա՞ծ է», ինչը նշանակում է, որ Տրդատը պետության հոգածության ներքո է։

Մեր տեղեկություններով՝ եթե անգամ Սարգսյանի հրաժարականն ընդունվի, նա անգործ չի մնա։ Լուրեր կան, որ հնարավոր է փոխարինի Պետգույքի կառավարման կոմիտեի ղեկավարին՝ Նարեկ Բաբայանին, որի աշխատանքից վարչապետը տեւական ժամանակ է՝ դժգոհ է։ Բաբայանը, հիշեցնենք, Լենա Նազարյանի ամուսինն է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031