Տիկին նախարար, ամոթ է, մի՛ ստեք…Գևորգ Գրիգորյան
Գևորգ Գրիգորյանը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարը ստում է:
Առողջապահության նախարարը ազգային ժողովում պնդում է, որ ձևաչափերի հնարավոր բոլոր տարբերակներով աշխատում է բուժաշխատողների և բժշկական հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև պնդում է, որ ԲՈԼՈՐ ԲԺԻՇԿՆԵՐԸ ԼՍՎԱԾ ԵՆ, ինչը ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը…
Տասնյակ (եթե ոչ հարյուրավոր) մեկնաբանություններ մնացել են անպատասխան (սքրինշոթերը ունեմ), մասնագիտոկան ասոցիացիների կողմից ուղղված նամակների մեծամասնությունը՝ ըստ պաշտոնական պատասխանի «քննարկման փուլում» են և մինչև ընտրությունները հավանաբար այդ փուլում էլ կմնան…
Տիկին նախարար, ամոթ է, մի՛ ստեք… Հասկանում եմ, որ վախենում եք առերեսվել ճշմարտության հետ, բայց ստելով դուք թաղում եք ձեր անունն ու համբավը բոլոր բուժաշխատողների շրջանում, որովհետև ես էլ, դուք էլ, ձեր աշխատակիցներն էլ, մեզ լիազորած բժիշկներն էլ գիտեն ճշմարտությունը և զուտ տհաճ է տեսնել սուտասան կին, որը զբաղեցնում է պետական պաշտոն»:



