Բաժիններ՝

Լևանդովսկին պատրաստ է աշխատավարձի կրճատման՝ «Բարսելոնայի» հետ պայմանագիրը երկարաձգելու համար

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մտադիր է մնալ կատալոնական ակումբում: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ լրանում է 2026 թվականի հունիսին։

Աղբյուրի համաձայն՝ հարձակվողի առաջնահերթությունը կատալոնական ակումբում մնալն է։ Նա պատրաստ է աշխատավարձի կրճատման և թիմում ավելի քիչ խաղաժամանակի՝ պայմանագիրը երկարաձգելու համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ կողմերը դեռևս բանակցություններ չեն վարում։

37-ամյա ֆուտբոլիստը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 խաղ՝ խփելով 14 գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։ Լեհ ֆուտբոլիստը «Բարսելոնային» է միացել 2022 թվականից։ Transfermarkt-ի փոխանցմամբ՝ նրա շուկայական արժեքը կազմում է 8 միլիոն եվրո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս