Գվարդիոլան նշել է իր կարիերայի ամենամեծ մարտահրավերը
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալ Մադրիդի» դեմ պատասխան խաղից հետո (1:2) խոսել է իր կարիերայի ամենամեծ մարտահրավերի մասին:
««Ռեալը Մադրիդը» հանդիսանում է իմ կարիերայի ամենամեծ մարտահրավե՞րը: Ինձ համար ամենամեծ մարտահրավերը Կլոպն էր։ Այստեղ՝ Իսպանիայում, չես կարող պատկերացնել, թե ինչ զգացողություն է դա։ Բազում անգամներ խաղալ «Ռեալ Մադրիդի» դեմ՝ կազմում ունենալով խաղացողների այդպիսի սերունդ, արդեն իսկ բավականին լավ է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում AS-ը։
Նշենք, որ «Ռեալ Մադրիդի» և «Մանչեսթեր Սիթի» միջև երկխաղյա դիմակայությունից հետո Եվրոպայի գավաթի հաջորդ փուլ դուրս եկավ իսպանական թիմը՝ 5:1 (3:0, 2:1) հաշվով։



