Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը ազդել է Թուրքիայում արտադրության վրա
Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին հումքի գների աճը և մատակարարման խափանումները հանգեցրել են մի քանի թուրքական գործարանների արտադրության դադարեցման, որոշ գործարաններ տոների կապակցությամբ վաղաժամ արձակուրդ են գնացել: Այս մասին հաղորդում է Ekonomim թերթը։
«Պլաստմասսայի վերամշակմամբ զբաղվող զգալի թվով ընկերություններ տոների կապակցությամբ վաղաժամ արձակուրդ են գնացել՝ գների կտրուկ աճի և մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով»,- նշվում է հոդվածում։
Արդյունաբերության ներկայացուցիչների խոսքով՝ պոլիմերային հումքի գները բարձրացել են 60-80%-ով, իսկ լոգիստիկայի ծախսերը՝ մոտավորապես 70%-ով, ինչը տնտեսապես դժվարացնում է արտադրությունը։
Հրապարաման համաձայն՝ խափանումները, ի թիվս այլ բաների, կապված են Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, որը նավթի և գազի մատակարարման առանցքային երթուցիներից մեկն է:
Ստամբուլի, Գազիանթեփի, Կոնիայի և այլ արդյունաբերական կենտրոնների ընկերությունները կամ կրճատել են արտադրությունը, կամ ընդհանրապես դադարեցրել այն՝ սպասելով ապրանքային շուկաներում իրավիճակի կայունացմանը։



