Բարձր տնտեսական աճ կարող էինք ունենալ, եթե Կառավարությունը կարողանար կատարել իր «տնային աշխատանքը». Տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կիսում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն տեսակետը, որ այս տարի Հայաստանը կունենա 7 տոկոս տնտեսական աճ։
«Մենք ավելի բարձր տնտեսական աճ կարող էինք ունենալ, եթե Կառավարությունը՝ ի դեմս առանձին գերատեսչությունների, կարողանային կատարել իրենց «տնային աշխատանքը», այսինքն՝ հակա բյուջետային քաղաքականությունը, կապիտալ ծախսերը և տնտեսության զարգացման ծրագրերն իրականացնեին ամբողջ ծավալով։ Մենք կարող էինք ունենալ երկնիշ տնտեսական աճ, բայց հիմա ունենք 7 տոկոս, որովհետև պետական կառավարման համակարգը գործել է իներցիոն սկզբունքով»,- նշեց տնտեսագետը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե որքանով է իրատեսական, որ այս տարի կունենաք 7 տոկոս տնտեսական աճ։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Արագածոտնի մարզում ««Իմ քայլը»՝ հանուն Արագածոտնի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ հայտարարել է, որ այս տարի, ամենայն հավանականությամբ, կլինի պլյուս-մինուս 7 տոկոս տնտեսական աճ, ինչը չափազանց կարևոր է և, ըստ վարչապետի, բավականին բարձր ցուցանիշ է ԵԱՏՄ և ընդհանրապես ամբողջ եվրոպական տարածքում։
Ըստ Սուրեն Պարսյանի, այսօր պետական համակարգը պատրաստ չէ բիզնեսին սպասարկելու, լուծումներ գտնելու, քանի որ նման մոտիվացիա չունի։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան