Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հոկտեմբերի 14-ին ելույթ կունենա համաշխարհային օպերային կենտրոններից մեկում՝ Միլանի «Լա Սկալա» թատրոնում (Teatro alla Scala)՝ ղեկավարելով «Լա Սկալա»-ի կամերային նվագախումբը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի պատվիրակությանը՝ Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանի գլխավորությամբ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ Ասկերանի շրջանի Ուղտասար համայնքում ընթացքի մեջ են ջրամատակարարման նոր ցանցի կառուցման աշխատանքները:
«Հայաստանի ուժային կառույցներում սկսվել է տրոհման գործընթաց. Նիկոլ Փաշինյանի և «Սասնա ծռերի» հանդիպումից հետո ականատես եղանք Վանեցյանի և Օսիպյանի հրաժարականներին, իսկ հիմա էլ խոսվում է Տոնոյանի հնարավոր հրաժարականի մասին»։
Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզներից մեկը, օպերատիվ տվյալներն իրացնելիս, Նոյեմբերյանի անտառտնտեսության Զիկատար անտառպետության տարածքում հայտնաբերել է արմատախիլ արված ու հատված երկու հաճարենի։
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ինստագրամի իր էջի մոտ 150 մլն հետևորդների հետ կիսվել է Հայաստան կատարած վերջին այցի հիշարժան դրվագներով, ստացած հայկական նվերներով:
Որևէ մարդ, ով ունի հանրային նշանակություն, հանրային մարդ է, իր խոսքը լսելի է, և կարողանում է ինչ-որ խոսք ասել ժողովրդին՝ պիտի շատ լուրջ լինի, իր խոսքերում իմաստուն և խելացի, որ կարողանա իր խոսքով մարդկանց համախմբել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագո)՝ անդրադառնալով Վիտալի Բալասանյան-ՀՀ իշխանություններ «փոխհրաձգությանը»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է WCIT 2019 մասնակից, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանին:
«Այո՛, այդ հարցազրույցը ես հիշում եմ: Դրա ընթացքում ես ներկայացնում էի արագաչափերի պրակտիկան Ամերիկայում, որը կասեցվեց, քանի որ նրանց օգտագործումը դատարանների կողմից համարվեց մարդու իրավունքների խախտում»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբպւքյան իր էջում գրում է:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին:
Ամերիկացիների մեծամասնությունը պաշտպանում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի ընթացակարգը, որը դեմոկրատներն սկսել են Կոնգրեսում:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է, որ եղել է ժամանակ, երբ ցանկացել է հեռանալ ակումբից:
Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսային գործառնությունները Գյումրի քաղաքում սահուն իրականացնելու նպատակով գործընթացը կազմակերպվելու է փուլ առ փուլ: Այդ նպատակով հոկտեմբերի 14-ից ավտոմեքենաների որոշ խմբերի մաքսային ձևակերպումները Պետական եկամուտների կոմիտեն սկսելու է իրականացնել Հյուսիսային մաքսատուն-վարչությունում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հյուրընկալել է Քիմ Քարդաշյանին:
Ցավոք, այս լավատեսությունը տեղին է միայն առաջին հայացքից: Իսկ փաստն այն է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների առաջարկով կատարված փոփոխության բովանդակությունը բացառապես կապ չունի այդ փոփոխության հիմնավորման մեջ բերված նպատակի հետ:
Հայաստանում անցկացվող WCIT 2019-ի շրջանակում լավագույն 6 ստարտափերը ստացան Հայաստանի տեխնոլոգիական համայնքի կողմից սահմանած մրցանակները:
Ժողովրդավարության, խոսքի ազատության և իրավունքի գերակայության լոզունգներ հրամցնող իշխանությունն իրականում գնում է ճիշտ հակառակ ճանապարհով:
Հայաստանում սույն թվականի հոկտեմբերի 8-ին արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի դեպք: Հիվանդի կլինիկական ախտանշաններն ի հայտ են եկել սեպտեմբերի 27-ին՝ ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն, իսկ հոկտեմբերի 3-ին սկսվել է ցանավորում դեմքի շրջանում:
«Մարտի 1»-ի գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և հանցագործություն պարտակելու մեջ մեղադրվող ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը համաձայն չէ ՀՔԾ-ի կողմից իրեն առաջադրված մեղադրանքի հետ:
Այսօր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորումը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը սկսել են Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք ընկած հատվածում իրենց ծրագրած ռազմական օպերացիան: Այն կոչվում է «Խաղաղության ակունք»:
Ամիսներ շարունակ մամուլում հրապարակվում էին տեղեկություններ ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի, Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի պաշտոնանկությունների մասով։ Օսիպյանը պաշտոնանկ արվեց ոչ միայն ոստիկանապետի պաշտոնից, այլև Փաշինյանի խորհրդականի պաշտոնից, որը նա զբաղեցրեց հաշված օրեր։
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը 2017-2019 թթ․ ջրամատակարարման ծառայություններ մատուցելիս մի շարք խախտումներ է թույլ տվել։
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի նախօրեին արված ուշագրավ հայտարարություններն իրարամերժ գնահատականների են արժանացել հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակներում:
168.am-ի հետ զրույցում Լևոն Բաղդասարյանն ասաց, որ պատրաստվում են Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ նոր միջնորդություն ներկայացնել և դատարանի կողմից ստացած բոլոր մերժումները կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մտադիր է վաճառել մի քանի ֆուտբոլիստների՝ այդպիսով «մաքրելով կազմը», հայտնում է The Times-ը:
Վարդան Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ այս վերջին հացազրույցում հնչեցված այն միտքը, թե ընդհանուր տնտեսական գործիքներից զատ պետք է հատուկ գործիքներ մտածենք արտահանողների համար, իսկ փոխարենն այս պահին ունենք օրինակ այդպիսի հատուկ գործիք ոչ արտահանելի հատվածի՝ մասնավորապես բնակարանաշինության համար և դա պետք է վերաիմաստավորել, կարծես թե որոշ հարցեր առաջացրեցին:
«Զգույշ կլինես, մոտակա երկու շաբաթը սորոսականների մասին ոչինչ չխոսես». սա բժիշկ Մարինա Խաչատրյանին ուղղված հաղորդագրություն է, որը նա հրապարակել է Ֆեյսբուքում ու հայտարարել, որ նամակը ստանալուց հետո իր մեքենայի մեջ լար է կտրվել, որն առաջացրել է խնդիրներ՝ կապված մեքենայի արգելակման հետ: Այսօր նա ԱԱԾ շենքի դիմաց մամուլի ասուլիս էր հրավիրել՝ լրատվամիջոցների, ԱԱԾ-ի և Ոստիկանության ուշադրությունը այս և նմանատիպ այլ դեպքերի վրա սևեռելու համար:
Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատն արտահերթ նիստ կանցկացնի հոկտեմբերի 19-ին: