
«Մտածում էի «Բարսելոնայից» հեռանալու մասին». Մեսսի

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է, որ եղել է ժամանակ, երբ ցանկացել է հեռանալ ակումբից:
«Եղել են ժամանակներ, երբ որոշակի հանգամանքների բերումով ես ամբողջովին սպառված էի զգում: Ես որոշակի խնդիրներ ունեի հարկային ծառայության հետ կապված, հատկապես՝ 2013-2014 թվականներին:
Դա դժվար ժամանակաշրջան էր ինձ և ընտանիքիս համար: Մարդիկ չգիտեն, թե ինչ էր տեղի ունենում այն ժամանակ: Իմ դեպքն առաջինն էր, այդ պատճառով էլ այդքան ծանր էր:
Բացի այդ, ես ունեի շատ փոքր երեխա, նա ոչինչ չէր հասկանում: Դժվար ժամանակներ էին:
Այդ ժամանակ ես մտածում էի հեռանալու մասին: Բայց ոչ այն պատճառով, որ ցանկանում էի հեռանալ «Բարսելոնայից», այլ այն պատճառով, ինչ տեղի էր ունենում այն ժամանակ»,- Մեսսիին է մեջբերում As-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը