
Լավագույն 6 ստարտափերը WCIT-ի շրջանակում առաջին անգամ ստացան մրցանակներ

Հայաստանում անցկացվող WCIT 2019-ի շրջանակում լավագույն 6 ստարտափերը ստացան Հայաստանի տեխնոլոգիական համայնքի կողմից սահմանած մրցանակները: Ստարտափերի համար Հայաստանի տեխնոհամայնքը սահմանել էր ընդհանուր 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդ:
Երեք ստարտափերներ ստացան 25 հազարական, մյուս երեքը՝ 10 հազարական դոլար:
Ստարտափերներն իրենց գաղափարները ներկայացրել էին համաժողովի շրջանակում անցկացվող «Կայծակնային ռաունդներ»-ին:
WCIT 2019-ը կայացավ Հայաստանում հոկտեմբերի 6-հոկտեմբերի 9-ը: