
Հունվարին «Տոտենհեմը» մի շարք ֆուտբոլիստների կվաճառի

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մտադիր է վաճառել մի քանի ֆուտբոլիստների՝ այդպիսով «մաքրելով կազմը», հայտնում է The Times-ը:
Պոչետինոն մտադիր է թարմացնել թիմը, որն այս մրցաշրջանում ավելի շատ պարտվել է, քան հաղթել:
Նշվում է, որ «Տոտենհեմն» առաջինը կբաժանվի կիսապաշտպան Էրիկ Դայերից: Անգլիացին այլևս թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ չէ և «Բրայթոնի» հետ հանդիպմանը (0:3) այս մրցաշրջանում առաջին անգամ դուրս եկավ դաշտ թիմի մեկնարկային կազմում:
Մարզիչը մտադիր է բաժանվել նաև Քրիստիան Էրիքսենից, Սերժ Օրիեից, Վիկտոր Վանյամայից և Դենի Ռոուզից:
Հաղորդվում է, որ թիմում վատ մթնոլորտ է առաջացել, երբ որոշ ֆուտբոլիստներ իմացել են ակումբի՝ իրենց վաճառելու ցանկության մասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը